Архив по этикетке: սարքավորում

Июл 01 2020

Հաշվապահական խնդիր

Սոնա․

Բարև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել լուծելու հետևյալ խնդիրը: Կանխավ՝ շնորհակալ եմ:

“Ա” ՀԿ-ն հիմնադրվել է 2019թ.-ին: 2019թ.-ի շրջանառությունը կազմել է 62 մլն դրամ: Կազմակերպությունը 2020թ. ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է հետևյալ գործարքները՝

Եկամուտներ՝ հ/հ Գործարք գումար/հազ. դրամ/

1.Անհատույց ստացված արտ. սարքավորում 15 000
2.Ծառայությունների մատուցումից եկամուտ 48 000
3.Ապրանքների իրացումից եկամուտ 58 000
4.Վարձակալությունից եկամուտ 18 000

Ծախսեր՝ հ/հ Գործարք գումար /հազ. դրամ/

  1. Հիմնական միջոցների մաշվածություն 12 000
    2.Ծառայությունների մատուցման հետ կապված ծախսեր 32 000
    3.Ապրանքների ինքնարժեք 62 000
    4.Աշխատավարձ 6 600

Լրացուցիչ ինֆորմացիա՝ 1.Սարքավորումը ստացել 01.04.2020թ.-ին:
2.Արտադրական սարքավորումը շահագործման է հանձնվել 01.05.2020թ., սակայն տեղակայման և գործարկման նշանակալի աշխատանքներ չի պահանջվել։
3.Եկամուտները հաշվեգրվել են վերը նշված հաջորդականությամբ:
4.Բոլոր ծախսերի մասով եղել են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:

Որոշել 2020թ. -ի հարկվող շահույթը և շահութահարկի գումարը:

Май 13 2020

Լուծել հաշվապահական խնդիրները

Հովհաննես.

Խնդրում եմ ձեզ, օգնեք լուծելու հետևյալ խնդիրը՝
1. որոշել՝ տրված տնտեսական գործառնությունները հաշվեկշռում ինչպիսի փոփոխություններ են առաջացնում,
2. ձևակերպել տնտեսական գործառնությունները:

Գործառնություների բովանդակությունը՝
1. հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը՝ 350 000 դրամ,
2. շենքը կառուցողների համար հաշվարկվել է աշխատավարձ՝ 185 000 դրամ,
3. ձևակերպված է գրասենյակի շենքի նորոգման ծախսումների կապիտալացումը՝ 720 000 դրամ,
4. հիմնական միջոցը ժամանակավորապես հանվել է շահագործումից սկզբնական արժեքով՝ 2 550 000 դրամ,
5. հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ շենքի կառուցման ծախսումների փակում՝ 230 000 դրամ:

Նախօրոք շնորհակալություն:

Фев 26 2020

ՍՊԸ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ

Արմեն.

Բարև ձեզ։ ՍՊԸ (էլեկտրոմոնտաժման ծառայություններ մատուցող, էլեկտրական սարքավորումների սպասարկում) բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ՝
1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ,
2. ի՞նչ հարկով է հարկվելու,
3. արդյո՞ք սկզբում աշխատողներ պետք է գրանցել,
4. տվյալ գործունեության համար լիցենզիա հարկավո՞ր է։

Ноя 24 2019

Ձևակերպում

Անահիտ.

Բարև ձեզ: Կօգնեք լուծել հետևյալ խնդիրը՝ կազմակերպությունը 2015թ. հունվարին ձեռք է բերել 900 000 դրամի սարքավորում՝ արտադրական նպատակով օգտագործելու համար, որի օգտակար ծառայության ժամկետը սահմանել է 5 տարի, իսկ մնացորդային արժեքը՝ 200 դրամ: 2016թ. հունվարի 1-ին վերանայվել է սարքավորման մնացորդային օգտակար ծառայության ժամկետը, որը, համաձայն նոր գնահատման, 3 տարի է: Համաձայն ՀՀՄՍ 8 ձևակերպել գնահատումներում կատարված փոփոխության հետևանքները:

Июл 13 2019

Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրել

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը վաճառում և տեղադրում է սարքավորումներ պատվիրատուի մոտ, ինչպես նաև բացի այդ սարքավորումները ծախսվում են տարբեր նյութեր մոնտաժային աշխատանքների ժամանակ: Ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել պատվիրատուին՝ ծառայությա՞ն հաշիվ՝ նշելով «Մոնտաժային աշխատանքներ» այդ հաշվում, թե՞ ապրանքների հաշիվ՝ նշելով «Սարքավորում», «Նյութեր» և առանձին տողով նույն հաշվում՝ «Մոնտաժային աշխատանքներ»: Ինչպե՞ս եք Դուք վարվում նման դեպքերում:

Июн 12 2017

Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ

Էլիզա.

Բարև բոլորին:
X կազմակերպությունը մեր կազմակերպության սարքավորումների վերանորոգումն է իրականացնում: Իր կողմից սարքավորումները տեղափոխելու դեպքում ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն կարծիքների համար:

Сен 28 2015

Սարքավորման ներմուծում ՌԴ-ից

Հայկ.

Ողջո՛ւյն: Ես գործարար եմ, ցանկանում եմ գործածման նպատակով սարքավորում ներմուծել ՌԴ-ից: ՀՀ եմ բերելու օդային սահմանով՝ անձնական ուղեբեռումս: Ի՞նչ գործընթաց է հետևում սրան՝ ինչպե՞ս գրանցել ներմուծումը հարկայինում և վճարել ԱԱՀ: Ռուսական գործարանը վստահեցնում է, որ ԵՏՄ շրջանակներում մաքսատուրքի բացակայության պարագայում ԱԱՀ վճարել պարտավոր եմ. իրենք գինը հաշվարկում են առանց ԱԱՀ, սակայն վճարում են ԱԱՀ բայց այն ետստանալու համար ինձնից կսպասեն ՀՀ-ում վճարած ԱԱՀ-ի տեղեկանք (մի այլ գործարան մեկնաբանում է, թե չեն վճարելու ԱԱՀ բայց X ժամանակվա մեջ կամ պետք է իմ վճարման հավաստումով այդ զրոյացնեն, կամ այլապես վճարեն)… Չեմ հասկանում՝ սա իրոք այսպես է, թե գին են ուռճացնում, թե… Ամեն դեպքում՝ խորհուրդ տվե՛ք խնդրեմ. եթե մեր օդանավակայանում մաքսավորն ինձ դիմելու գործ չունի, հարկայինում էլ գրանցելու իմաստ չեմ գտնում (բալանսում պետք էլ չէ հաշվառել), ի՞նչ կլինի ռուսներին իրականում:

Сен 28 2015

Ինչպե՞ս ձևակերպել էլեկտրական սարքավորումների գումարը

231

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում:

Կազմակերպությունը պայմանագիր է կնքել ծառայություն մատուցող ընկերության հետ, համաձայն որի այդ ընկերությունը վերանորոգելու է կազմակերպության հաստոցները:

Հիմա տվյալ ընկերությունը մեզ դուրս է գրել` օրինակ Հ/Ա 150 000 դրամի չափով (հաստոցի համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գինը): Սակայն հաստոցի օգտակար ծառայության ժամկետը ավարտվել է, և տարվա սկզբի դրությամբ հաշվեկշռում գրանցված մնացորդային արժեքը կազմում է 2 000 դրամ:

Հարց. հաստոցի վերանորոգման համար անհրաժեշտ էլեկտրական սարքավորումների գումարը ինչպե՞ս ձևակերպեմ:

Авг 09 2015

Բժշկական սարքավորում ներմուծելիս

Andranik.

Հարգելի հաշվապահներ,
եթե բժշկական սարքավորումների ներմուծման համար սահմանված է 0 % մաքսատուրք, արդյո՞ք Ebay.com կայքի միջոցով պատվիրելու դեպքում ՀՀ սահմանին անհրաժեշտ է կատարել որևէ վճարում (սարքավորումը արժե 300 000 ՀՀ դրամ):
Շնորհակալություն:

Ноя 27 2013

Արդյո՞ք հաշվում նշված ԱԱՀ-ն ենթակա է հաշվանցման

astxik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, օգնեք: Աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, ունենք լիզինգի պայմանագիր սարքավորման ձեռք բերման համար: Սարքը տրված է մեզ հարկային հաշվով որպես վարձալալություն: Հարցս` հարկային հաշվի ԱԱՀ-ը կարո՞ղ եմ հաշվանցել: Կանխավ շնորհակալություն:

Ноя 30 2012

Հիմնական միջոցի վերանորոգման ձևակերպում

Վլադիմիր.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս ձևակերպել շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցի վերանորոգում: Արդյո՞ք այն պետք է հանել շահագործումից: Ձեռնարկությունը կատարել է պերֆորատորի վերնորոգում: Դրա համար գնվել է համալրող սարք, որը փոխարինում է շարքից դուրս եկածին, և վճարել է այդ աշխատանքները կատարելու համար: Արդյո՞ք ճիշտ է այդ սարքի արժեքը 118-ից միանգամից տեղափոխել 111: Եվ ի՞նչ անել վերանորոգման համար վճարած գումարը: Շնորհակալություն:

Ноя 26 2012

Կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում

lusine.

Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը.

Կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որը ենթակա է տեղակայման, գնման գինը 1 200 000 դր, կատարվել են տեղակայման հետևյալ ծախսումները`
նյութեր – 120 000
արագամաշ առարկաներ – 15 000
դրամարկղ – 100 000
աշխատավարձ – 100 000
սոց. վճար – 19 000

Տալ բոլոր հաշվապահական ձևակերպումները և սարքավորումները հանձնել շահագործման: