Tag Archive: սեմինար

Nov 21 2019

Օրենքի տուն

ՀՀ Հարկային Օրենսդրության հետ առընչվող բոլոր մասնագետներին հրավիրում ենք մասնակցելու երկօրյա սեմինար-քննարկման՝ «Հարկային Օրենսգրքում և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերում 2020թ. հունվարի 1-ից սպասվող փոփոխությունները» թեմայով:

Մեկնարկը՝ 25.11.2019-ին, ժամը 18:40:

Հիմնական թեմաները՝
1. Արտոնագրային հարկի չեղարկման արդյունքում ակնկալվող փոփոխությունները,
2. Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտով փոխարինման առանձնահատկությունները,
3. Այլ փոփոխություններ,
4. Փոփոխություններ ենթաօրենսդրական ակտերում:

Սեմինարը կիրականացվի Օրենքի Տուն համակարգի տեխնիկական միջոցների կիրառմամբ: Այն կվարեն համակարգի համահեղինակներ Ռազմիկ Կեսոյանը և Վահե Մխիթարյանը:

Մասնակցության արժեքը՝ 30 000 ՀՀ դրամ, համակարգում սեմինարի մեկնարկի օրվա դրությամբ առնվազն 4 ամսվա բաժանորդագրություն ունեցողների համար՝ 25 000 ՀՀ դրամ:

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը:

Սիրով սպասում ենք Ձեզ:

1+

Nov 16 2019

PwC Armenia

We’re delighted to announce that PwC’s annual IFRS update Seminar will take place on 26 November in Yerevan. The seminar will be delivered in English by Gábor Balázs, the PwC Hungary Partner, Academy Leader and regional IFRS expert.🖊📓

⏳Please be advised that the seats are limited. For registration please follow the link below by 21 November 2019.

3+

Feb 14 2019

Հարկային սեմինար 2019

Մանրամասները այստեղ…

0

Dec 08 2018

Աշխատանքային օրենսդրությունը կիրառության մեջ

Լրացուցիչ ինֆորմացիայի համար զանգահարե՛ք այս հեռախոսահամարով՝ +374 91 49 61 28:

0

Apr 03 2018

Հարկային Օրենսգիրք վեբինար | Արթուր Հակոբյան | BDG

0

Feb 20 2018

Հարկային օրենսգիրք ուսումնական ծրագիր

Հարգելի գործընկերներ,

PwC-ի Ակադեմիան, շարունակելով իր կողմից առաջարկվող դասընթացներն, առաջարկում է ևս մեկ հնարավորություն մասնակցելու «ՀՀ հարկային օրենսգիրք» ուսումնական եռօրյա ծրագրին, որը կկայանա 2018թ. մարտի 5-ից 7-ը, ամեն օր ժամը 17:00-ից, 3 ժամ տևողությամբ:

Ուսումնական ծրագրի վճարը 3 օրվա համար կազմում է 80,000 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ), իսկ 1 օրվա արժեքն է 30, 000 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ):

Տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք կապ հաստատել PwC-ի Ակադեմիայի հետ՝ դասընթացին գրանցվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Դասընթացի անցկացման վայրը՝ «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ընկերության գրասենյակ։ Հասցե՝ Հյուսիսային պողոտա 1, «ՆՈՐԴ» բիզնես կենտրոն, 6-րդ հարկ:

Անահիտ Յուզբաշյան

Հեռ.՝ +374 10 51 21 61; + 374 94 20 27 23

anahit.yuzbashyan շնիկ am.pwc.com

Հարկային օրենսգիրք ուսումնական ծրագիր

0

Dec 22 2015

Հարկային և հարակից ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխություններ վերլուծական սեմինար

bsc

«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և «Պարադիգմա Արմենիա»-ն հրավիրում են «Հարկային և հարակից ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական փոփոխություններ» վերլուծական սեմինարին:

Սեմինարը նախատեսված է հարկային դաշտում գործող անձանց համար (հաշվապահներ, տնօրեններ, գործարար ոլորտի ներկայացուցիչներ):

Սեմինարի ընթացքում «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական-հետազոտական ընկերության հիմնադիր տնօրեն Ահարոն Չիլինգարյանը և ընկերության փորձագետները
Կարդալ ավելին … »

0

Oct 06 2015

Հարկային սեմինար

Հարգելի գործընկերներ,

DVH Training Centre հոկտեմբերի 13-ից կազմակերպում է հարկային սեմինարներ գործող հաշվապահների, ինչպես նաև հարկերի հետ առնչվող մասնագետների համար: Դասընթացները հնարավորություն կտան թարմացնել հարկերի վերաբերյալ գիտելիքները, ինչպես նաև ձեռք բերել գործնական նոր գիտելիքներ:

Խնդրում ենք հաշվի առնել, որ մասնակիցների թիվը սահմանափակ է, այդ իսկ պատճառով առաջարկում ենք գրանցվել հնարավորինս շուտ նշված էլեկտրոնային հասցեին (general շնիկ dvh.am) արձագանքելու կամ զանգահարելու միջոցով (093 36 39 66):

Սեմինարների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիտել կից հայտարարությունը:

0
Loading...