Tag Archive: ՍՊԸ

Apr 12 2019

Ի՞նչ հարկեր պետք է վճարի ՍՊԸ-ն

Անուշ.

Բարև ձեզ: Ես ունեմ ավտոպահեստամասերի խանութ, որի ամսական դրամական շարժը կազմում է մոտ 1.5-2 մլն դրամ: Խանութը պատկանում է ՍՊԸ-ին: Ի՞նչ հարկատեսակով եմ ես հարկվելու:

Mar 23 2019

Հարկերի վերաբերյալ

Նարինե.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, ես կարող եմ ծախս ճանաչել շրջանառության հարկի գծով ծախսը շահաբաժնի հաշվարկի ժամանակ: Կասե՞ք, հարկեր, պարտադիր վճարների գծով, որո՞նք կարող եմ նվազեցնել: Շնորհակալ եմ:

Mar 08 2019

Կորել է կնիքը

Հայկ.

Բարև ձեզ: Ի՞նչ կարելի է անել, եթե կորցրել ենք ՍՊԸ-ի կնիքը: Նախապես շնորհակալություն:

Jan 25 2019

Կարո՞ղ է շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի

Հասմիկ.

Բարև Ձեզ: Կասեք շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պիտի լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր:

Կանխավ շնորհակալություն:

Jan 24 2019

ՍՊԸ-ի գրանցում նույն հասցեում

Բարև ձեզ: Հնարավո՞ր է նույն բնակարանի վրա գրանցել 2 ՍՊԸ:

Jan 11 2019

Հանրային սննդի կետ բացելու համար

Արմեն.

Բարև ձեզ,
Կարող եք հուշել` սննդի կետ (fast food) բացելու համար ի՞նչ է ավելի հարմար բացել – ԱՁ, թե՞ ՍՊԸ, ի՞նչ օրենքներով է պետք առաջնորդվել` հարկերի, սննդի անվտանգության, տարածքի վարձակալության, միգուցե ларёк տեղադրելու հարցով, այլ։

Loading...