Tag Archive: ֆինանսիստ

Feb 18 2020

#գործկա Ակսեպտ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Ակսեպտ ՍՊԸ
Հասցե՝ ք.Երևան, Կորյունի 19-ա
Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45
Էլ. փոստ՝ info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսական ղեկավար
Աշխատանքի նկարագրություն՝ Կազմակերպության մասին՝ արտադրություն: Պարտականություններ՝ վերահսկել, վերանայել բիզնեսի համար նախատեսված բյուջեները, հետևել, որ կազմակերպության բոլոր ֆինանսական գործելակերպները համապատասխանեն կանոնադրական կանոնակարգերին և օրենսդրություններին, վերլուծել ֆինանսական շուկան և շուկայի միտումները՝ օգնելու ավագ ղեկավարներին ապագայի ռազմավարական պլանների մշակման գործում, մեկնաբանել բարդ ֆինանսական տեղեկությունները և անհրաժեշտության դեպքում տրամադրել թարմացումներ և տեղեկատվություն, վերլուծել դրամական միջոցների հոսքը, հաշիվները և այլ ֆինանսական գործարքներ և ներկայացնել համապատասխան հաշվետվություն ավագ ղեկավարությանը, վերահսկել ֆինանսական օժանդակությունը՝ ներառյալ ֆինանսական տվյալների հետևումը, հաշիվ-ապրանքագրերը, աշխատավարձը և այլն, կազմել պաշտոնական հաշվետվություններ ամսական և տարեկան կտրվածքով և ներկայացնել ղեկավարությանը, փնտրել մեթոդներ և տարբերակներ՝ ֆինանսական ռիսկերը նվազագույնի հասցնելու համար, ֆինանսական մոնիտորինգ ապահովելու համար պայմանագրային աուդիտորական ծառայություններ կազմակերպել և հարկ եղած դեպքում նաև իրականացնել, ստեղծել և պահպանել հարաբերություններ կազմակերպության համար կարևոր նշանակության գործընկերների կամ պոտենցիալ գործընկերների հետ, իրականացնել ֆինանսական քաղաքականության և ընթացակարգերի թարմացում և իրականացում, պահպանել քաղաքականության ձեռնարկը ֆինանսների վարչության համար, աշխատել մարդկային ռեսուրսների գծով մենեջերի հետ` ապահովելու համար ֆինանսական բաժնի համապատասխան թեկնածուներին, ֆինանսների նոր աշխատողների համար կազմել և իրականացնել ուսումնական ծրագիր։
Պահանջներ՝ Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, ցանկալի է MBA (ֆինանսների կառավարում), առնվազն 10 տարի հաշվապահական փորձառություն, բիզնեսի, ֆինանսների կառավարման ոլորտում, գերազանց մաթեմատիկական գիտելիքներ: Անձնական հատկանիշներ՝ գերազանց հաղորդակցման հմտություններ, վերլուծելու ունակություն և ծագած խնդիրների լուծման հմտություններ, ուշադրություն, ճշգրտություն, ժամանակի կառավարում, կազմակերպվածություն: Աշխատանքային փորձ՝ 10 տարուց ավել, տարիք՝ 35-45, սեռ՝ դեր չի խաղում: Աշխատանքի տևողությունը՝ լիարժեք աշխատանքային օր, աշխատանքային ժամեր՝ 10:00 – 18:00: Պահանջվող փաստաթղթեր՝ ռեզյումե աշխատանքային պարտականություններով և լուսանկարով: Հավելյալ տեղեկություններ՝ հնգօրյա աշխատանքային գրաֆիկ: Աշխատանքի սկիզբը՝ 03.02.2020թ., վերջնաժամկետ՝ 06.04.2020թ.:
Աշխատավարձ՝ Բարձր, մրցակցային

1+

Feb 13 2020

#գործկա ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ-ում

Ընկերություն՝ ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Շիրակի փ. 1/68
Հեռախոս՝ +37460700500
Էլ. փոստ՝ career շնիկ alfapharm.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ/ֆինանսիստ
Աշխատանքի նկարագրություն՝ «Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահ/ֆինանսիստի, ով մասնակցելու է ընկերության հաշվապահական և ֆինանսական հաշվառման գործընթացի իրականացման աշխատանքներին: Աշխատանքային պարտականություններ՝
• Ձևակերպել և ՀԾ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները
• Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները
• Վարել մանրածախ շրջանառության հաշվառումը
• Կազմակերպել և վարել հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառությունը
• Համակարգել ներքին և արտաքին գործարքները, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը
• Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ ֆինանսական հաշվետվություններ և իրականացնել ֆինանսական վերլուծություններ
• Մասնակցել ընկերությունում գույքագրման աշխատանքներին
• Անհրաժեշտության դեպքում փոխարինել բաժնի այլ աշխատակիցներին
• Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմել համապատասխան հաշվետվություններ
Ցանկալի հմտություններ՝
• Բարձրագույն կրթություն ֆիզիկամաթեմատիկական, հաշվապահական, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում
• Համապատասխան աշխատանքային փորձ կամ պրակտիկա
• ՀՀ հաշվապահական ստանդարտների իմացություն
• ՀԾ և 1C ծրագրերի իմացություն
• Microsoft Office, e-Invoicing ծրագրերի իմացություն
• Վերլուծական մտածողություն և հետևողականություն
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը career շնիկ alfapharm.am էլ. փոստի հասցեին՝ նամակի թեմա (subject) բաժնում նշելով պաշտոնի անվանումը:

2+

Dec 04 2018

Երեմյան Փրոջեքթս

Ընկերություն` Երեմյան Փրոջեքթս
Հասցե` Տերյան 8
Հեռախոս` +374 10 605060, +374 11 508800
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Ֆինանսական բաժնի աշխատակից
Աշխատանքի նկարագրություն` «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է Ֆինանսական Բաժնի մասնագետ. Աշխատանքային պարտականություններ – Իրականացնել ֆինանսական հոսքերի հաշվառումը, – Վերահսկել ապրանքանյութական արժեքների շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ, – Վերահսկել դրամարկղի շարժը, – Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները, – Վերահսկել և գնահատել գույքագրման գործընթացը, – Պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել ֆինանսական տնօրենին, Անհրաժեշտ հմտություններ – Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում, – Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ հաշվապահության, ֆինանսների ոլորտում, – Հայկական ծրագրերի իմացություն, – Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, – Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն, – Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն, – Պատասխանատվության զգացում, – Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն, – Թիմում աշխատելու կարողություն. Դիմելու Գործընթաց Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:
Այլ նշումներ` Դիմելու Գործընթաց Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

0

Jun 29 2018

GMG DOORS

Ընկերություն` GMG DOORS
Հասցե` ք. Երևան, Սևանի 5
Հեռախոս` 041577935
Էլ. փոստ` hr շնիկ gmgdoors.com
Թափուր աշխատատեղ` Ֆինանսական վերլուծաբան
Աշխատանքի նկարագրություն` Մշակում է Ընկերության ֆինանսական ռազմավարությունը
Աշխատավարձ` 150.000-230.000
Այլ նշումներ` GMG GROUP կազմակերպությանն անհրաժեշտ է ֆինանսական վերլուծաբան Աշխատանքային պարտականությունները՝ • Մշակում է Ընկերության ֆինանսական ռազմավարությունը, • Իրականացնում է գործարքների ֆինանսատնտեսական վերլուծություն, • Ընկերության ֆինանսական հոսքերի պլանավորում, • Կազմակերպում է ընկերության բիզնես-պլանը կազմելու աշխատանքները, • Ընկերության ֆինանսական ռիսկերի գնահատում, • ֆինանսական վերլուծություն եւ կանխատեսում, • Դրամական հոսքերի պլանավորում եւ կառավարում, • Բյուջետային պլանավորում եւ վերահսկողություն, • Ընկերության տարեկան և ամսական բյուջեի կազմում, • Ամսական ֆինանսական հաշվետվությունների կազմում, • Ներմուծվող նյութերի և ապրանքների ինքնարժեքի հաշվարկ, • Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկ, • Հասույթի և ծախսերի վերահսկում, • Վերահսկել Ընկերության կապիտալ ծախսերի հաշվառում, • Իրականացնել ծախսերի օպտիմալացմանն ուղղված միջոցառումներ, • Իրականացնել փաստացի արդյունքների և բյուջեի ու կանխատեսումների համեմատական մոնիթորինգ` կազմելով համապատասխան վերլուծություն և կանխատեսումներ, • Աջակցել ֆինանսական մոդելների և հաշվետվությունների թարմացման և զարգացման գործընթացներին: Պահանջվող որակավորումներ: • Աշխատանքային փորձը ֆինանսական հաշվետվությունների և արտադրական կազմակերպությունում ցանկալի է, • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում), • Ոլորտը կարգավորող իրավական դաշտի իմացություն, • Հաշվապահության հիմունքներ, • Համակարգչային տեխնիկայի, MS Office, 1C, ՀԾ հմուտ տիրապետում, • Ֆինանսական վերլուծության հիմունքների իմացություն, • Անալիտիկ մտածողություն, բարդ իրավիճակներում արագ և հիմնավորված լուծումներ գտնելու և գործելու հմտություն, • Կազմակերպչական հմտություններ և կենտրոնացված ուշադրություն` նույնիսկ մանրուքների նկատմամբ, • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու ունակություն և բանակցելու հմտություններ, • Վաճառքի, բանակցելու և խորհրդատվության հմտություն, • Արագ կողմնորոշվելու հմտություն, • Նախընտրելի տարիքը՝ 27-40: Աշխատավարձ՝ 150.000-230.000 ՀՀ դրամ Գրաֆիկը ՝ Աշխատանքային օրերը` երկուշաբթիից-ուրբաթ, աշխատանքային ժամերը` 10:00-19:00: Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել hr շնիկ gmgdoors.com էլ.փոստի հասցեին ` (subject) վերնագիր տողում պարտադիր նշելով “Ֆինանսական վերլուծաբան” անվանումը:

0

Jun 09 2018

ՍՈՆԵԼ Հաշվապահական ընկերություն

Ընկերություն` ՍՈՆԵԼ Հաշվապահական ընկերություն
Հասցե` ք.Երևան, Ագաթանգեղոսի 6/1
Հեռախոս` 055 65 44 33, 091 65 44 33
Էլ. փոստ` info շնիկ sonel.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ-ֆինանսիստ
Աշխատանքի նկարագրություն` – Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության ապահովում, – Հաշիվ-ապրանքագրերի մուտքագրում հաշվապահական 1C և ՀԾ ծրագրեր, – Բանկային քաղվածքների մուտքագրում հաշվապահական 1C և ՀԾ ծրագրեր, – Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում, – Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում, – Կանխիկ դրամաշրջանառության իրականացում, – Գործընկերների դեբիտորական և կրեդիտորական շարժի վարում, – Պահեստների շարժի վարում, – Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում:
Այլ նշումներ` Հետաքրքրված անձինք ինքնակենսագրականները (պարտադիր նկարով) կարող են ուղարկել հետևյալ էլ. հասցեին. info շնիկ sonel.am ՝ նշելով հաստիքի անվանումը:

0
Loading...