Հարգելի գործընկերներ,
Էդուքս ուսումական կենտրոնում անցկացվում են ամենամսյա դասընթացներ բոլոր հարկատեսակների մասով, ներառյալ փոփոխությունները։
Մանրամասների համար զանգահարել՝ 374-33-77-66-40
Հասցե՝ Պարոնյան 50/3
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիլիանա․
Բարև ձեզ։ Ծնդրում եմ ասացեք՝ մանրածախ առևտրում ՀՕ, հոդվածը 73-ը ե՞րբ է կիրառվում։
Ռուբ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պարազբանել ՀՕ121 հոդվածի 7-րդ մասի 1,2 կետերը։ 1. Եթե ճիշտ եմ հասկանում, ապա, եթե օրինակ՝ աշխատանքների կատարման համար ձեռք են բերվել նյութեր 2021-ին, բայց աշխատանքների կատարման փաստը հավաստող հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել 2022-ին, ապա այդ ծախսերը վերաբերվում են 2022-ի՞ն և 2021-ի շահութահարկից նվազեցման ենթակա չե՞ն։ 2. Եթե ճիշտ եմ հասկացել հոդվածի բովանդակությունը, ապա այդ դեպքում, եթե 2022-ին ֆիրման անցնում է շրջանառության հարկի դաշտ, ապա ինչպե՞ս պետք է վարվի այդ նյութական ծախսումների և աշխատանքների կատարման հետ անմիջական կապ ունեցող ստացված ծառայությունների հետ։
Andranik.
Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ պարզաբանել՝ կոնկրետ կա՞ հարկային օրենսգրքում այնպիսի կետ որի մասով պետք է պարտադիր ստանդարտ ուսումնասիրել:
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ, բարի օր:
Շատ շնորհակալ կլիմեմ, եթե արձագանքեք:
Երկու իրավաբանական անձեր ունեն կնքած տարածքի վարձակալության պայմանագիր, որը ունի նոտարական վավերացում և պետական գրանցում: Ամեն ամիս դուրս է գրվում հարկային հաշիվ: Փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի արժեքը պակասեցվում է: Նոտարական պայմանագիրը կնքվում է 23.11.2020թ., բայց հարաբերությունները փոխված են 01.01.2020թ. դրությամբ:
Հիմա հարցս.
Բոլոր 10 ամիսների համար պե՞տք է հաշիները փոխվի:
Պե՞տք է հաշիվները չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ, թե՞ պետք է գրվի ճշգրտող հաշիվներ: Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 10 մասի 5 կետով ես հակված եմ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ: Հիմքը՝ գին փոփոխությունը և ի հայտ գալուց 15 օրվա ընթացքում գրել նոր հաշիվներ: Ձեր կարծիքով, ո՞ր տարբերակն է ճիշտ՝ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվ, թե՞ ճշգրտել հաշիվը:
Կանխավ շնորհակալություն:
Էլիզա.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ ԱԱՀ-ի հետ կապված հետևյալ հարցում։
Կա դրամաշնորհային ծրագիր, որն ԱԱՀ-ից ազատված չէ, բայց շահառուն վճարելու է օրինակ՝ գույքի ձեռքբերման գումարն առանց ԱԱՀ-ի, իսկ մատակարարը պատրաստվում է վճարել ԱԱՀ-ն։ Դա կարո՞ղ է ինչ-որ կերպ հակասել հայկական օրենսդրությանը։
Կամ, եթե դիտարկենք առանց դրամաշնորհային ծրագրի։ Հնարավո՞ր է արդյոք, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն։ Դա հարկային օրենսգրքի որևէ կետի խախտու՞մ է։
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է կանխիկ գործարքներին: 1. Արդյոք կազմակերպությունը իրավունք ունի՞ շուկայից ձեռքբերման համար վճարել կանխիկ 300 000 դրամից ավելի:
2. Դրամարկղային գործառնության սահմանափակումը վերաբերվում է արդյո՞ք վարձակալական վճարներին: 3. Հարկային օրենսգրքի 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ 2/ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և /կամ/ ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն՝ այսինքն, եթե կազմակերպությունը միանվագ 400 000 դրամ գումար ստանա անհատ ձեռնարկատիրոջից և տա ՀՎՀՀ-ով ՀԴՄ՝ դա չի՞ համարվի կանխիկ և խախտում չի՞ լինի:
Արայիկ.
Հարգելի կոլեգաներ, հարց եկամտային հարկից, Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 9-րդ և 13-րդ մասերի վերաբերյալ: Ինչի՞ն է վերաբերում 9-րդ մասը, և 13-րդ մասի երկրորդ պարբերությամբ 55-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նշված հաշվարկային փաստաթղթերից տարբերվող ի՞նչ փաստաթուղթ կարող է լինել:
Արա.
Բարև ձեզ: Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝
1. արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն վճարում սոցիալական վճար,
2. արդյո՞ք Երևան քաղաքի վարչական սահմանից դուրս գտնվող մանրածախ առևտուրը ազատվում է հարկերից,
3. արդյո՞ք մանր արտադրությունը չի կարող իրավաբանական անձանց ապրանք մատակարարել, եթե նա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:
Արմեն.
Հարգելի գործընկերներ, համաձայն ՀՕ հոդված 44-ի` հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, իսկ խախտումը կատարելու հարկային տարի է համարվում խախտում պարունակող համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող հարկային տարին: Արդյո՞ք շահութահարկի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու դեպքում “հարկային տարին” կհաշվարկվի հաշվարկի ներկայացման օրվանից:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ