Tag: ստուգման ակտ

Ակտը ծանուցվել է էլեկտրոնային եղանակով

Արայիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2022թ. Հունիս ամսին դիմել է բանկ ՀԴՄ POS տերմինալի ակտիվացման համար: 2022թ. Հոկտեմբերի 6-ին ՊԵԿ տեսուչների կողմից կատարվել է ստուգում, և փաստացի տվյալ պահին դեռ պոսը ակտիվ չի եղել: Անկանխիկի խախտման ակտ է կազմվել 300.000 դրամ: Ակտը ծանուցվել է էլեկտրոնային տարբերակով: Լիազորի գրասենակից նոր ծանուցումների բաժինը, որով երևում են ակտերը, չի ակտիվացվել և փաստացի չի իմացվել ակտի ծանուցման օրը: Ծանուցումից երկու ամիս անց ակտը միասնական հաշվում երևացել է որպես պարտք: Ի՞նչ կարելի է անել տվյալ դեպքում։

Ստուգման ակտով արձանագրված գումարների հաշվապահական ձևակերպումներ

Արթուր.

Հարկային տեսչությունը գրել է ակտ, օրինակ` 1 000 դր շահութահարկ, 500 դր ԱԱՀ և ակտի 10 % խրախուսման ֆոնդին: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները:

Ընկերության հարկային պարտավորությունները ավելացել են

Արմեն.

Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանել հարցիս: 2002 թվականից ընկերությունը ծավալում է գործունեություն շինարարության բնագավառում, մինչև 2012 թվականը մարված են եղել բոլոր հարկային պարտավորությունները, առկա է տարածքային հարկային տեսչության տրամադրած տեղեկանքը: 20.05.2013թ. հարկային պարտավորություններն ավելացվել է 1 000 000 ՀՀ դրամով, որը հարկային տեսչության նորանշանակ աշխատակցի պնդմամբ 2003թ ստուգման ակտի 10 տոկոսն է և նրա վրա կիրառված տույժը: Սակայն 19.04.2013թ. տրամադրած հարկային հաշիվների մասին տեղեկանքում այդ գումարը նշված չի: Ինչպե՞ս վարվել նման դեպքում:

Ծառայության դիմաց չի տրվել ՀԴՄ կտրոն

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Եթե ՀԴՄ կտրոնը ծառայության դիմաց չի տրվել, արդյունքում ակտի հիման վրա ՍՊԸ-ն տուգանվել է համապատասխան ձևով, գումարը հարկային տեսուչը մուտքագրել է ՀԴՄ-ով և հանել Z հաշվետվություն: Այդ գումարը հետ է վերադարձվել տեսուչին, ինչը նշված է արձանագրության մեջ: Եթե այդ ծառայությունը չի մատուցվել և գումարը վերադարձվել է, ապա այդ գումարը համարվու՞մ է եկամուտ և դրամարկղային գրքում գրանցվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ու՞մ անունից պետք է գրանցվի մուտքի օրդերը:

Կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել

Սևակ.

Բարև ձեզ: Ինձ շտապ պրոֆեսիոնալ հաշվապահի օգնություն է պետք, նախապես շնորհակալ եմ: Իսկ հարցս հետևյալն է՝ կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել Հայաստան, ու մաքսային մարմիններին վճարվել են ներմուծված ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները: Այնուհետև համապատասխան դուրսգրման ակտով ժամկետանց լինելու հիմքով ներկրված ապրանքների մի մասը դուրս է գրվել և ոչնչացվել: Կատարված ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ, որով արձանագրվել է, որ խախտվել են ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի վերջին պարբերության պահանջները, և ԱԱՀ հաշվանցված գումարների ճշտում չի կատարվել, ու արդյունքում բյուջե չեն վճարվել ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք ճիշտ է կազմվել ստուգման ակտը: Չէ՞ որ ընկերությունը դուրս գրված ապրանքների համար ներմուծման ժամանակ արդեն վճարել է ԱԱՀ-ի գումարը, իսկ դուրս գրված ապրանքներով նա ԱԱՀ-ով հարկվող գործարքներ չի կատարել, ու մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը չի վերադարձվել: Դուրս է գալիս՝ ընկերությունը կրկնակի հարկման է ենթարկվում միևնույն ապրանքների համար ընդամենը վերահաշվարկ չներկայացնելու համար:

Շնորհակալ եմ:

Ստուգման ակտով արձանագրված գումարների ձևակերպում

Նանա.

Հարգելիներս, 2012թ. ստուգման ակտով արձանագրվել է շահութահարկ` X դրամ, տուգանք` Y դրամ, տույժ` Z դրամ, ինչպես նաև եկամտահարկ, եկամտահարկի գծով տույժ և տուգանք: Ինչպե՞ս պետք է ձևակերպեմ այս գումարները:

Ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի վերաբերյալ

Նանա.

Հարգելի հաշվապահներ, 2011թ. ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում գրվել է ակտ շահութահարկի գծով: Այդ գումարը արդյո՞ք պետք էր ներառել շահութահարկի հաշվարկում:

Ստուգման վերաբերյալ

Rip.

Հարգելի գործընկերներ, սպասում եմ Ձեր պատասխաններին կապված հետևյալ հարցերի հետ.
2009թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների համար հարկայինը ստուգել է կազմակերպության եկամտահարկը, սոց. վճարը և ԱԱՀ-ն:
1. 2010թ.-ին կազմակերպությունը հայտնաբերել է, որ 2009թ. 3-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում իր կողմից մատուցած ծառայության 1 հաշիվ ֆակտուրա ներառված չէ, և այդ հաշիվը ներառել է 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում, քանի որ 3-րդը ստուգված էր: Այժմ մեզ մոտ հարկային ստուգումներ են և տեսուչներն ուզում են ակտ գրել 60 տոկոս, որ մենք թաքցրել ենք ԱԱՀ-ն: Ձեր կարծիքով իրավունք ունե՞ն նման ակտ գրելու, թե՞ ոչ:
2. Բացի այդ հայտնաբերել են, որ 2009թ. 2-րդ և 3-րդ եռամսյակների աշխատավարձը և հետևաբար սոց. վճարն ու եկամտահարկը հաշվետվություններով պակաս է ցույց տրվել, քան իրականում եղել է, սակայն շահութահարկով նվազեցվել է ամբողջ գումարը: Ցանկանում են սրա համար ևս ակտ գրել 60 տոկոս: Ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ ակտ կարղ են գրել հարկային տեսուչները:
Սպասում եմ Ձեր արձագանքներին: