Tag: տրանսֆերային

ՀՀ Հարկային օրենսգրքի 363 հոդված – Վերահսկվող գործարքներ

Սամվել․

Բարև Ձեզ։

Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 363 հոդվածի Վերահսկվող գործարքները 1. Սույն գլխի կիրառության իմաստով` ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման (ձեռքբերման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքը (այսուհետ` Գործարք) համարվում է վերահսկվող, եթե այն կատարվում է փոխկապակցված համարվող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց միջև:

Հարց․ Եթե Ա փոխկապակցված ընկերությունը ձեռք է բերել Բ փոխկապակցված ընկերությունից 300 մլն դրամ ապրանք, պե՞տք է Ա ընկերությունը ներկայացնի ծանուցում վերահսկվող գործարքների մասին։ Վերը նշված հոդվածում միայն նշված է ապրանքների մատակարարման մասին, ձեռքբերման մասին նշված չէ։

Տրանսֆերային գնագոյացում

Սոնա․

Տրանսֆերային գնագոյացում
Իրավական հիմք․
ՀՀ Հարկային օրենսգրքի 73-րդ գլուխը, որն ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից։
Կիրառվում է հետևյալ հարկատեսակների նկատմամբ՝
1) ԱԱՀ,
2) Շահութահարկ,
3) Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի։

Կիրառվում է հետևյալ դեպքում՝
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են փոխկապակցված
անձանց նկատմամբ, որոնց վերահսկվող գործարքների ընդհանուր գումարը գերազանցում է
տարեկան 200 մլն դրամը։ Վերահսկվող են համարվում այն գործարքները, որոնք
իրականացվում են փոխկապակցված անձանց միջև: Միևնույն ժամանակ, անկախ
փոխկապակցված համարվելու հանգամանքի, հարկ վճարողի և հարկման ազատական
համակարգեր ունեցող երկրներում գործող հարկ վճարողների հետ գործարքները համարվում
են վերահսկվող: Հետևաբար, այն հարկ վճարողները, որոնց տարեկան գործարքները նման
երկրներում գործող հարկ վճարողների հետ կգերազանցեն տարեկան 200 մլն դրամ շեմը,
անկախ փոխկապակցված լինելու հանգամանքից, պարտավոր կլինեն հարկային մարմին
ներկայացնել վերահսկվող գործարքների վերաբերյալ ծանուցման ձևը: Ուշադրության
արժանի է այն հանգամանքը, որ 200 մլն դրամի շեմը կիրառվում է ոչ թե յուրաքանչյուր
փոխկապակցված կողմի հետ գործարքների հանրագումարին, այլ՝ բոլոր փոխկապակցված
կողմերի հետ գործարքներին:
Կարդալ ավելին “Տրանսֆերային գնագոյացում”

Հարցազրույց՝ ՀՀ-ում տրանսֆերային գնագոյացման կարգավորումների շուրջ

🌐Աշխարհում լայն տարածում գտած հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումը նախորդ տարվա հունվարի 1-ից սկսել է կիրառվել նաև Հայաստանում:
🔹Տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության գործիք է, որի նպատակն է պայքարել փոխկապակցված անձանց միջոցով իրականացվող հարկվող բազայի քայքայման և շահույթի տեղաշարժին առնչվող դեպքերի դեմ։
🔹Պետական եկամուտների կոմիտեն վերջին երեք տարվա ընթացքում մշակել և շարունակում է կատարելագործել միջազգային լավագույն փորձին համահունչ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված ենթաօրենսդրական բազան: Տրանսֆերային գնագոյացման գործընթացը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված դրույթներով։
🎙ՀՀ-ում տրանսֆերային գնագոյացման կարգավորումների շուրջ խոսել է ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը։

Տրանսֆերային գնագոյացման շրջանակներում փոխկապակցված համարվող անձինք

Մարինե.

Բարև ձեզ: Ես անհատ ձեռներեց եմ, 2019թ.-ին ծառայություն եմ մատուցել միայն մեկ կազմակերպության: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք ՀՕ-ի 73-րդ գլխի 362-րդ հոդվածի համաձայն (օրենքը գործելու է 2020 թվականից)՝ աշխատելու եմ ԱԱՀ-ի դաշտում, թե՞ այդ օրենքը կկիրառվի 2021թ.-ին: