Author: Ani

Տալ դրամաշնորհի հաշվապահական ձևակերպումները

Բարև Ձեզ: Կօգնե՞ք ձևակերպում տալ: Դրամաշնորհ ենք ստացել ՀՀ Կառավարության 23 միջոցառման շրջանակներում: Ինչպե՞ս ձևակերպել: Շնորհակալություն:

0

Ինչպե՞ս է հարմար գրանցել մատուցողներին

Բարև Ձեզ: Կասեք՝ մատուցողներին ինչպե՞ս է հարմար գրանցել՝ քաղիրավական պայմանագրով, թե՞ աշխատանքային:  Քաղիրավականի դեպքում ինչպե՞ս վարվել:

Շնորհակալություն:

0

Արձակուրդայինի վճարման վերաբերյալ

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ունի 1 աշխատակից, որը տնօրենն է: ՍՊԸ-ն չունի դրամարկղ, աշխատում է փոխանցումներով և դուրս է գրում հաշիվներ: Աշխատակիցը աշխատում է ամսական 42 ժամով: Ցանկանում է գնալ արձակուրդ: Կօգնե՞ք ձևակերպումների հարցով: Նշեմ, որ արդեն 2 տարի է արձակուրդ չի գնացել:
Վճարումն ինչպե՞ս է կատարվելու: Կարելի՞ է 2 տարվա արձակուրդային հաշվել: Եթե արձակուրդի ժամանակ հաշիվ դուրս գրվի, դա սխա՞լ է: Շնորհակալ եմ:

0

Փոխկապակցված կազմակերպություններ

Բարև Ձեզ: Փոխկապակցված կազմակերպությունների մասով հարցս հետևյալն է.
2 կազմակեպություններ դարձել են փոխկապակցված տնօրենի 100% բաժնեմասի հիմքով: Սակայն 2 ամիս անց նոր բացված  կազմակերպության 100% բաժնեմասը տնօրենը նվիրատվություն է արել մեկ այլ անձի:
2 կազմակերպությունները ե՞րբ են դադարում դառնալ փոխկապակցված: Տարեկան շրջանառության 115մլն. վերաբերում է 2 կազմակերպությունների շրջանառությա՞նը, թե՞ ամեն մեկին առանձին-առանձին:

0

Շրջհանառության հարկի և ԱԱՀ-ի հաշվետվությունների լրացման հետ կապված

Բարև Ձեզ: Ինձ կարո՞ղ եք օգնել:

Մինչև մայիսի 7-ը աշխատել ենք շրջհարկով: Հետո մեկ այլ կազմակերպություն է բացել մեր տնօրենը 100% բաժնեմասով  մայիսի 7-ին, և դարձել ենք ԱԱՀ-ով հարկվող, քանի որ կազմակերպությունները դարձել են փոխկապակցված:
Ապրիլ ամսին շրջանառություն չենք ունեցել, բայց ունեցել ենք կանխավճարի հետվերադարձ 200 000դր.: Մինչև մայիսի 6-ը շրջանառությունը եղել է 115 000 դր.:
Հիմա հարցս. 2եռ. համար ինչպե՞ս ձևակերպեմ շրջհարկի հաշվետվությունը, որ 115 ցույց տամ: 115 000 գրե՞մ, իսկ 200 000 փոխեմ 1եռ.-ից հանեմ, թե՞ 0-ական գրեմ:
2 հարց. ԱԱՀ 260 ձևի մեջ 18 տողի Ա բաժնում (ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների հարկման բազա)  բացի e-invoicing-ի հաշիվներից, աշխատավարձից և ՀՄ մաշվածքից էլ ի՞նչ հաշիվներ են ներառվում:
Նախապես շատ շնորհակալ եմ:

1+

Արձակուրդայինի հաշվարկ

Բարև ձեզ: Կօգնե՞ք արձակուրդայինի հարցով:

Աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 2018թ. հունիսին, բայց մինչև հիմա դեռ արձակուրդ չի գնացել: Ասեմ, որ աշխատում է ժամավճարով և գալիս է աշխատանքի շաբաթական 2-3 անգամ: Կարո՞ղ եք ասել՝ ինչպես հաշվել արձակուրդայինը: Պետք է 2 տարվա՞ հաշվել: Նախապես շնորհակալ եմ:

0

Հանրային սննդի հաշվապահություն

Բարև Ձեզ: Կասեք հանրային սննդի ոլորտում ինչպե՞ս են աշխատում: Հաշվապահությունն ինչպե՞ս են կազմակերպում: Պահեստային մաս մուտք արվու՞մ է ինչպես ԱԱՀ-ով աշխատելու դեպքում, թե՞ ոչ: ՍՊԸ է` աշխատում է շրջհարկով, զբաղվում է ռեստորանային ոլորտով: Կանխավ շնորհակալություն:

2+

ՍՊԸ-ն կարո՞ղ է գործունեություն ծավալել որպես միկրոձեռնարկատեր

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ն, որը ներմուծում է քսայուղեր ՌԴ-ից, կարո՞ղ է մյուս տարի դառնալ միկրոձեռնարկատեր, եթե այժմ աշխատում է շրջհարկով, և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 2 միլիոնը: Շնորհակալություն:

0

Գիդերի գործունեության հետ կապված

Բարև ձեզ: Ասեք, խնդրում եմ, գիդերը տուրիստական ընկերություններում աշխատելիս ԱՁ պե՞տք է բացեն: Պայմանագիր կա, նշված է, որ գործարքային է աշխատավարձը, բայց տնօրենը ստիպում է աշխատողներին ԱՁ բացել, որպեսզի աշխատի իրենց հետ: Ի՞նչ կարող եք ասել այս ոլորտի հետ կապված, կամ որևէ ուղղություն ցույց կտա՞ք: Շնորհակալություն:

0

Աշխատանքային պարտականությունների մասին

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել. արձակուրդի ժամանակ հաշվապահի պարտականությունները կարելի՞ է տնօրենի վրա դնել: Եթե այո, ապա պե՞տք է տնօրենին ավել վճարել հաշվապահի հաստիքի չափով: Շնորհակալություն:

0