Category: Հարց ու պատասխան

Հաշվարկել բանկի օգուտը և վնասը

Անահիտ․

Պահանջվում է ներկայացնել սինթետիկ ձևակերպումը և հաշվարկել բանկի օգուտ և վնասը: Ֆիզիկական անձն իր դոլարային հաշվից ցանկանում է կանխիկացնել 200 եվրո: Տվյալ օրվա փոխարժեքի տվյալներն են․

Դոլար Եվրո
Առք-483, 529
Վաճառք-487, 533
ԿԲ-485,87 528,43

Պահանջվում է ներկայացնել սինթետիկ ձևակերպումը և հաշվարկել բանկի օգուտ և վնասը:

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Եթե աշխատողի հաստիքը փակվում է

Աննա․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ եթե աշխատողի հաստիքը փակվում է, բայց նրան առաջարկվում է այլ հաստիք նույն կազմակերպությունում նախքինից ցածր աշխատավարձով: Ինչպե՞ս ճիշտ վարվել այս դեպքում, արդյո՞ք ճիշտ կլինի նրան ծանուցել հաստիքի կրճատման մասին և կնքել համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Ի՞նչ գույք է հանդիսանում ջերմոցը

Լուսինե․

Հարգելի մասնագետներ ջան, կարո՞ղ եք ասել՝ ջերմոցը դա անշա՞րժ գույք է, թե՞ շարժական։

Գումարի փոխանցում հիմնադրի հաշվին

Նարեկ․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է. շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը, որն իրականացնում է ծառայության մատուցում, ամսվա կտրվածքով իր հասույթից փոխանցում է ծախսերը, իսկ մնացած գումարը փոխանցում է հիմնադիրի հաշվին։ Ի՞նչ խնդիր կարող է ունենալ կազմակերպությունը։

Արդյո՞ք անհրաժեշտ է ինքնահաշիվ գրել

Գոռ․

Բարև Ձեզ։ Հյուրանոցային համարը ամրագրել են Expedia-ի միջոցով , հիմա Expedia միջնորդավճարի հաշիվ է դուրս գրել։ Խնդրում եմ կասե՞ք իմ քայլերը՝ պե՞տք է ինքնահաշիվ գրել, թե՞ ոչ։

Ինչպե՞ս բաշխել չբաշխված շահույթը

Անահիտ․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն ունի 2 սեփականատեր՝ 50% բաժնեմասերով։ 2024թ․-ի նոյեմբերին մի սեփականատերը մյուսին է փոխանցել իր բաժնեմասը։ 2024թ․-ի ընթացքում կուտակված շահույթը ինչպե՞ս պետք է բաշխել։ Իմ կարծիքով մինչև նոյեմբեր կուտակված շահույթը պետք է բաշխել հավասարաչափ, փոփոխությունից հետոյինը՝ ամբողջությամբ վճարել 100% բաժնեմասով սեփականատիրոջը։

Նոր իրական շահառուի հայտարարագիր

Միքայել․

Հարգելի հաշվապահներ, կազմակերպության միակ մասնակիցը փոխվել է (մասնաբաժինը նվիրատվության կարգով տվել է այլ անձի), ստացվում է՝ պե՞տք է ներկայացնել նոր իրական շահառուի հայտարարագիր, և ի՞նչ ժամանակահատվածում։ Շնորհակալություն։

Համատիրության գործունեություն

Տիգրան․

Ողջույն, հարգելի գործընկերներ, մի քանի հարց ունեմ համատրիությունների գործունեության հետ կապված․

1․ Արդյո՞ք համատիրությունները չեն կարող աշխատել շրջանառության հարկով

2․ Եթե պարտադիր ընդհանուր հարկման համակարգում է գործելու, ապա իրավաբանական անձանցից անդամավճար ստանալու համար պե՞տք է հարկային հաշիվ գրել և ԱԱՀ վճարել, թե՞ հաշիվ վավաերագիր

3. Իրավաբանական անձանց մասով դուրս գրված հաշիվներից առաջանու՞մ է շահութահարկ

Շրջանառության հարկի փոփոխություններ 2025թ․

Հովհաննես․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք․

1․ Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներից արդյո՞ք նվազեցվում է տարածքի (արտադրամասի) վարձակալության վճարը (վարձակալությունը ստանում ենք կազմակերպությունից, և առկա է հաշիվ վավերագիր)

2․ Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները 01․01․2025-ից շարունակու՞մ են վճարել 5% շրջանառության հարկ, անկախ այն փաստից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստացել են, թե ոչ

3․ Այլ գործունեությունից ստացվող եկամուտներից նվազեցվում են անմիջականորեն կապված ծախսեր, եթե այդ ծախսերը կատարվում են ՀՀ-ից դուրս, և առկա չէ հաշիվ վավերագիր

Կանխավ շնորհակալություն։

Վարձակալության դադարեցում

Տիգրան․

Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը ՀՎՀՀ-ով տարածք է տվել վարձակալության պայմանագրով ԱՁ-ին և պայմանագրի ժամկետը լրանալուն պես դադարեցնում է գործարքը: Հարկը վճարել է ԱՁ-ի հաշվապահը։ Ի՞նչ է պետք ներայացնել հարկային մարմին գործարքը դադարեցնելու համար։

Արդյո՞ք վճարվում է արձակման նպաստ

Սանյա․

Ոստիկանության ծառայողին հաստիքի կրճատման հիմքով ազատելիս արձակման նպաստ վճավու՞մ է։

Կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ, որն աշխատում է ԱԱՀ-ով, իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրում ոչ ներքաղաքային, հասույթը մուտքի օրդերով մուծվում է դրամարկղ, այս գործունեության համար չկա ՀԴՄ կտրոն, մինչև սեպտեմբերի մեկը գործունեությունը հարկվում է պետ տուրքով ամսական, այս դեպքում ԱԱՀ հաշվարկի ո՞ր տողում պետք է լրացվի հասույթը ու գանձվի ԱԱՀ: Կանխավ շնորհակալ եմ։

Ալկոհոլային խմիչքների վաճառք

Ալլա․

Բարձ Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ալկոհոլային խմիչքների վաճառքի դեպքում այն պետք է սկանավորել, նման օրենք եմ կարդացել, բայց չեմ գտնում, ո՞վ կարող է ուղարկել հղումը։ Շնորհակալություն։

ԱԱՀ վերադարձի ձևակերպում

Գոռ․

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք օգնել՝ ԱԱՀ ետ վերադարձը հարկատուի հաշվին ինչպես ձևակերպել։

Հյուրատունը իրականացնում է նաև հանրային սննդի գործունեություն

Հասմիկ․

Բարև Ձեզ․ եթե հյուրատունը գտնվում է մարզում, ՍՊԸ-ն հարկվում է շրջհարկով, տրամադրում է նաև սնունդ։ Հարցս այսպիսին է՝ սնունդի մասը պետք է առանձնացվի և հարկվի 6% որպես հանրային սնունդ, թե՞ էլի 5% է հարկվելու։

Մեքենայի շահագործման հետ կապված ծախսերի ձևակերպում

Ալիկ․

Ֆիզիկական անձն ունի սեփական մեքենա և գրանցված է որպես ԱՁ։ Արդյո՞ք առանց ԱՁ-ին վարձակալության հանձնելու կարող է մեքենան շահագործել ԱՁ-ի համար և ծախսերը՝ ընթացիկ նորոգում, վառելիք և այլն, ձևակերպել ԱՁ-ով։

Դադարեցված ԱՁ հաշվետվություններ

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ի գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցրել ենք հոկտեմբերի 28-ից, ապա հոկտեմբերի համար պե՞տք է հանձնել ԱԱՀ-ի հաշվարկը: Այս տարվա մեջ ուրիշ հաշվետվություններ չկա՞ն հանձնելու: Իսկ 2025թ մինչև ապրիլի 20-ը ո՞ր ձևերը պետք է հանձնել: Նշեմ, որ աշխատողներ չունի:

Վառելիքի ծախսագրում

Հայկուհի․

Բարև Ձեզ։ Եթե շահութահարկով աշխատող կազմակերպությունը առաքումներ է իրականացնում հիմնադրի կամ տնօրենի մեքենայով, կարո՞ղ ենք այդ մեքենայի համար ծախսած վառելիքը շահութահարկով ծախս ճանաչել։ Եվ արդյո՞ք որ անհատույց է մեքենան ԱԱՀ-ի և շահութահարկի լրացուցիչ պարտավորություն չի առաջանա։