Category: Հարց ու պատասխան

Եկամուտների մասին տեղեկանք

Տիգրան.

Հարգելի հաշվապահներ: Ընկերության աշխատակիցը գնում է մայրության արձակուրդի, ով նաև մեկ այլ տեղում է համատեղությամբ աշխատում: Հիմնական աշխատավայրից պահանջել են ներկայացնել հարկային մարմնի տեղեկանք վերջին մեկ տարվա ընթացքում ստացած եկամուտների մասին տեղեկատվություն: Խնդրում եմ ասել, եթե օգոստոսի 4-ին վերցվի այդ տեղեկանքը՝ հարկային մարմնի, արդյո՞ք 2021թ. հուլիս ամսվա ստացած եկամուտը մեջը ներառված կլինի, թե՞ ոչ: Խնդրում եմ տրամադրել այդ տեղեկատվությունը:

Ընդունման հրաման

Ռուբ.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն գրանցվել է 2019-ին, սակայն գործունեություն չի ծավալել, բայց չի գտնվել դադարի մեջ։ 2020 թվականի նոյեմբերին ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքվել վերջինիս տնօրենի անունով, այդ ժամանակ տնօրենը դեռևս գրանցված չի եղել։ Տնօրենի գրանցումը կատարվել է 2021-ի փետրվարին։ Աշխատանքային պայմանագրում և ընդունման հրամանում ի՞նչ ամսաթիվ լրացնեմ, և ընդունման հրամանում պե՞տք է նշել, որ տվյալ անձը հիմնադիրների որոշման հիման վրա է նշանակվում տնօրեն։

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն

Հասմիկ.

Հարգելի կոլեգաներ,
նորաբաց ՍՊԸ է, որը զբաղվելու է շինարարությամբ, առավել կոնկրետ՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ: Կարո՞ղ եք հուշել՝ կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, բացառությունների մեջ չեմ գտնում: Եթե կան ոլորտի հաշվապահներ, կհուշե՞ք՝ կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկի դաշտում, թե՞ ամեն դեպքում ճիշտ է ի սկզբանե աշխատել ԱԱՀ-ի դաշտում: Ակնկալում եմ ոլորտին լավատեղյակ մասնագետի պատասխան: Տնտեսական գործունեության դասիչների մեջ լիցենզիա չի պահանջվում, F.41.20.1։
Կանխավ շնորհակալություն:

Մարզում խանութ ունենալու դեպքում

Դիանա.

Քաղաք Իջևանում շուկայում գործող խանութը կամ առևտրի կետը միկրոյով չի՞ կարող չէ աշխատել:

Հանրային սնունդ

Սյուզի.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունը աշխատել միաժամանակ ԱԱՀ-ով և շրջանառության հարկով։

Աշխատակիցների մեքենաները կազմակերպության համար օգտագործելու դեպքում

Գայանե.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ցանկանում է վճարել աշխատակիցներին՝ իրենց սեփական մեքենան կազմակերպության համար օգտագործելու դիմաց: Յուրաքանչյուր ամիս աշխատակիցը պետք է ներկայացնի թե քանի կմ է քշել և դրա դիմաց 1կմ – 100դրամ վճարվի: Այս դեպքում կազմակերպությունը ի՞նչ հարկեր է վճարելու, կարո՞ղ է վարձակալության պայմանագիր կնքել և վճարել 10% եկամտային հարկ:

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Գայանե․

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, քաղիրավական պայմանագիր կնքելիս հրաման գրվու՞մ է, և աշխատանքի ընդունման դիմում վերցվու՞մ է աշխատողից, իսկ ազատման ժամանակ հրամա՞ն: Պայմանագիրը պետք է կնքվի 3 ամսով հուլիսի 6-ից, վարձատրությունը՝ 3 ամսվա համար 50 000 դրամ միանվագ պայմանագրի վերջում: Եկամտայինի հաշվետվության մեջ հաջորդող հուլիս և օգոստոս ամիսները ի՞նչ պետք է լրացնել՝ 0, թե՞… ։ Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատակցին տաբելի մեջ պե՞տք է ներառել, թե՞…

Կանխավ շնորհակալություն:

Ոչ լրիվ աշխատաժամանակ

Մարինա․

Բարև Ձեզ: Ես աշխատում եմ պետական հիմնարկում և ունեմ 7 տարեկան երեխա: Ես իրավունք ունե՞մ մեկ ժամ շուտ, այսինքն ժամը 17:00-ին աշխատանքից դուրս գամ և տուն գնամ: Ինչպես նաև՝ ո՞ր իրավական ակտով է կարգավորվում:

Վարձակալություն

Անի.

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպությունը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է, ունի տարածք, հանձնել է վարձակալության մայիսի 31-ին: Գործունեությունը վերականգնել է հուլիսի կեսին: Վարձակալող կազմակերպությունը հարկային հաշիվ է ցանկանում ստանալ, նոր վճարել վարձավճարը: Այս դեպքում կարո՞ղ է հաշիվ դուրս գրել հունիս և հուլիս ամիսների համար, թե՞ խնդիրներ կարող են ի հայտ գալ: Կանխավ շնորհակալ եմ:

Ո՞վ կարող է կատարել դեկրետ մեկնող բաժնի պետի պարտականությունները

Մարինե.

Բարև Ձեզ: Եթե բաժնի պետը գնում է ֆիզարձակուրդ: Նրա փոխարեն կարո՞ղ ենք ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նույն բաժնի գլխավոր մասնագետին, թե՞ ուղղակի պարտականությունները վերապահում ենք գլխավոր մասնագետին:

Ավտոմեքենայի վաճառքի դեպքում

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունը, ով աշխատում է ԱԱՀ-ով, որպես սեփականություն ավտոմեքենա է ունեցել, որը նախկինում չի ձևակերպվել, իսկ հիմա վաճառվել է: Ինչպե՞ս պետք է ներառեմ ԱԱՀ-ի հաշվետվության մեջ, որպեսզի սխալ չստացվի, պետք է հաշվանցե՞մ ձեռք բերած մեքենայի ԱԱՀ-ն։

Արձակուրդայինի հետ կապված

Էդգար.

Բարև ձեզ: Խնդրեմ պատասխանեք. միկրոձեռնարկատիրության տնօրենը արձակուրդային վճարու՞մ է, եթե այո, ապա ինչքա՞ն, եթե աշխատողները ստացել են ամսական 66 840 դրամ (մաքուր աշխատավարձ):

Եթե աշխատողն անչափահաս է

Սյուզի.

Բարև Ձեզ։ Աշխատող գրանցելու դեպքում, եթե անչափահաս է, ծնողի կողմից աշխատելու թույլատրության օրինակելի ձև գոյություն ունի։ Գրանցման հայտի մեջ աշխատավարձի չափ չի նշվում, այդ դեպքում եկամտայինի հարկման բազան ո՞ր տեղից են վերցնում։ Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունն ունի դեբիտորական պարտքեր

Թամարա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ, եթե կազմակերպությունն ունի դեբիտորական պարտքեր, բայց գործընկերը դադարեցրել է գործունեությունը կամ սնանկ է ճանաչվել, ինչպե՞ս կարող եմ անհուսալի դեբիտորական պարտք ճանաչել, և հաշվապահական ձևակերպումները խնդրում եմ: Կանխավ շնորհակալություն:

Գնումների համակարգողի որակավորման քննության վերաբերյալ

Մարինե.

Բարև Ձեզ, հարգելիներս: Գնումների համակարգողի որակավորման քննության մասնակիցներ եթե եղել են՝ խնդրում եմ պատասխանեք`
Հարցաշարը 520 հարց է.
1. Քննության ժամանակ քանի՞ հարցից է կազմված լինում թեստը:
2. Տևողությունը քննության որքա՞ն է:
3. Անցողիկ շեմը՝ 45 ճիշտ պատասխա՞ն:

Հաշվապահը մեկնում է դեկրետ

Անի.

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, եթե հաշվապահը մեկն է և գնում է ֆիզ արձակուրդ հոկտեմբեր ամսին, ապա այդ դեպքում պարտականությունները դրվում է տնօրենի վրա՞, թե՞ պետք է նոր հաշվապահի ընդունել աշխատանքի: Հաշվապահն աշխատում է և՛ հանրային սննդի ոլորտում, և՛ կազմակերպությունում, որը մրցույթ է շահել պետական գնումների կայքով և ներկայումս զբաղվում է այդ մրցույթի մատակարարմամբ, կավարտի դեկտեմբերի 15-ին: Ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալ եմ:

Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված

Արթուր.

Քաղիրավական պայմանագրի դեպքում, եթե աշխատողը ունի նաև հիմնական աշխատանք, ապա քաղիրավական պայմանագրի շրջանակում վճարված սոց. վճարը գումարվու՞մ է կենսաթոշակին և համարվու՞մ է ստաժ:

Դրոշմանիշային վճար

Դիանա.

Բարև ձեզ: Մի հարց խնդրում եմ. եթե աշխատողի դրոշմանիշային վճարը գործատուն է վճարում, այդ դեպքում գործատուն՝ նույն ինքը ԱՁ-ն, տարեկան շրջանառությունից դրոշմանիշային վճար կրկին վճարելու՞ է: Շնորհակալ եմ:

Փոխարինող ուսուցիչ

Սվետ.

Բարև ձեզ: Հարցս հետևալ է. եթե ուսուցիչը ընդունվում է փոխարինող և ամառային արձակուրդներից հետո տվյալ հիմնական ուսուցիչը չի վերադառում, փոխարինողը պե՞տք է շարունակի մինչև մրցույթի օրը, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։

Առցանց կոսմետիկայի խանութի գործունեության համար

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ կասե՞ք՝ առցանց կոսմետիկայի խանութը ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի։ Ամսական շրջանառությունը 500 000 դրամ։ Ինչպես նաև հնարավո՞ր է աշխատել առանց ՀԴՄ սարքի, կա՞ որևէ առցանց տարբերակ։ Կանխավ շնորհակալություն: