Category: Առօրյա

Այս ամսվա աջակցության գումարը չի նստել

Հաշվապահ․

Երեկ գործընկերներիցս մեկը զանգեց և ասաց, որ գնացել է բանկ և ստուգել է՝ այս ամսվա աջակցության գումարը չի նստել։ Ասեցի․”Երնեկ քեզ”․․․ 🙂

5+

Ապրիլմեկյան սահմանափակումը

Հաշվապահ․

Էսօր ծանոթներիցս մեկը զանգել էր, ասում ա․ «Կարո՞ղ ա էս էլեկտրոնային հաշիվների վրա սահմանափակում են դրել, երկու հատ դուրս գրեցի, էլ չի թողնում»։ Ասեցի, որ չի կարող նման բան լինել, երևի ծրագրային խնդիր ա, բայց հետո մտածում եմ․ «Հը՞, կարող ա էլի․․․ մարդ ես․․․» 🤔

4+

Անքնության շեմը

Հաշվապահ․

էսօր ավագ կոլեգաս ասեց, որ գիշերը լավ չի քնել, քանի որ երեկ, երբ միասին հաշվարկ էինք կատարում, 4 000 դրամ գումար «չբռնեց»։ Ասեց. «Քեզ մոտ է՞լ ա տենց լինում», ասեցի. «Լինում ա, բայց ինձ մոտ էդ անքնության շեմը մի քիչ բարձր ա» 🙂

7+

Ստուգում (2009թ․)

Ստուգում

-Ծանոթացեք, Աստղիկը մեր գլխավոր հաշվապահն է:
-Բարև, բալիկ:
-Բարև Ձեզ:
-Դե, եկել ենք ստուգենք (քմծիծաղով ասաց հարկային տեսուչը):
-Հանձնարարական ունե՞ք:
-Չե, լևիյա (կիսալսելի ձայնով ասաց տեսուչը):

“Լևի” պատասխանեցի բոլոր հարցերին, քանի որ շեֆը “դաբրո” էր տվել:

“Ստուգման” ակնկալիքները չարդարացան: Աչքերում “այլ բի բեք” արտահայտությամբ տեսուչը հրաժեշտ տվեց մեզ: Տնօրենիս հայացքը Շարունակել կարդալ “Ստուգում (2009թ․)”

3+