Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Եթե ՍՊԸ-ն ֆիզիկական անձից անհատույց տարածք է վարձակալում

hayk. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ֆիզիկական անձից անհատույց տարածք է վարձակալում, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և ինչպե՞ս է հաշվարկվում: Եթե կարող եք` օրենքի հղում արեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Արմեն. Սիրելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել. ես անհատ ձեռնարկատեր եմ, անցած մեկ ամսվա մեջ ստացել եմ երկու միլիոն դրամ եկամուտ: Եթե ես այդ ամբողջ գումարը կանխիկացնեմ գրասենյակի վերանորոգման համար, ես ինչքա՞ն հարկ պետք է նախապես վճարեմ, և եթե հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ներկայացնեմ ՀԴՄ կտրոն, դա բավակա՞ն է ծախս ճանաչելու համար այդ ամբողջ կանխիկացումը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է տարածք

Սասուն. Սիրելի գործընկերներ, եթե Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է ինչ որ տարածք, և պայմանագրում չկա ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք Ա/Ձ-ն համարվում է հարկային գործակալ և պիտի՞ որպես գործակալ եկամտահարկ վճարի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նվազեցում առանց հիմնավորող փաստաթղթի

AnHrant. Խնդրում եմ օգնել: ԱՁ-ի տարեկան եկամտահարկը հաշվարկելիս կարելի՞ է առանց հիմնավորող փաստաթղթի նվազեցում կատարել, և որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին: Խնդրում եմ պատասխանել մինչև ապրիլի 15-ը :)
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ վկայականի հանձնում

Նադարյան Արմեն. 2008 թվականին հանել եմ անհատ ձեռնարկատիրության պետ. ռեգիստրի վկայական և ընդհանրապես գործունեությամբ չեմ զբաղվել: Հարկայինում չեմ գրանցվել, աշխատանքային տեսչությունում չեմ գրանցվել: Հանրապետությունից անհապաղ մեկնել եմ անձնական խնդիրներով: Ցանկանում եմ վկայականը հանձնել: Ինչպե՞ս անեմ դա:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նոր գրանցված անհատ ձեռնարկատեր

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` ես գրանցվել եմ որպես ԱՁ, պետ. ռեգիստրից թուղթը վերցրել եմ, հաջորդ քայլը պետք է տանեմ սոց. բաժին և վիճ. վարչություն, և եթե կարող եք, գրեք ինձ կայքը, որ ես ինտերնետի միջոցով ուղարկեմ: Խնդրում եմ իմ հարցին շուտ պատասխանեք: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարսավիրական գործունեություն

Ռոբերտ. Ես անհատ ձեռնարկատեր եմ, զբաղվում եմ վարսավիրական գործունեությամբ, աշխատում եմ մենակ: Հարց` ես վճարելու՞ եմ սոց. վճար և պե՞տք է ունենամ ՀԴՄ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ չի ունեցել վարձու աշխատող

Հայկ. Ա/Ձ-ն, որը 2011թ. չի ունեցել աշխատող և չի վճարել աշխատավարձ, արդյո՞ք անհատական սոցի հաշվետվություն և տարեկան եկամուտների մասին տեղեկություն հանձնում է: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով

Anna. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով(վարսավիրանոց): Արդյո՞ք պետք է ներկայացվի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, և ի՞նչ կարգով պետք է լրացվի, կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության հանձնում

Arman. Բարև Ձեզ: Ես ԱՁ եմ, և ինձ անընդհատ ասում են, թե ընթացիկիս հանձնելու ժամկետը մինչև ապրիլի 1-ն է: Այդ ի՞նչ ընթացիկի մասին է խոսքը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Լիազորագիր առանց նոտարական վավերացման

ANITA. Բարև Ձեզ: Ցանկանում էի տեղեկանալ` արդյոք ֆիզ. անձը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի իր փոխարեն բանկային գործարքներ կատարելու համար: Նախապես շնորհակալ եմ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆիզիկական անձին վճարել է ծառայության դիմաց

Աննա Ա.. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ֆիզիկական անձին վճարել է ծառայության դիմաց և 10% եկամտահարկ է վճարել: "ՀԾ-հաշվապահ"-ում ինչպե՞ս դա անել և ի՞նչ ձևակերպում տալ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիր

Գարիկ. Բարև Ձեզ: Համաձայն սոց. վճարների մասին նոր օրենքի նշված է, որ սոց վճարների հայտարագիրը պետք է ներկայացվի մինչև ապրիլի 15-ը: Արդյո՞ք դա տարածվում է 2011թ-ի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ Սոց. ապահովության վճարի տարեկան հայտարարագիր

lusine. Ա/Ձ Սոց. ապահովության վճարի տարեկան հայտարարագրի 22 տողում ո՞րն է հարկային վնասը համարվում: Խնդրում եմ պարզաբանել մանրամասնությամբ, թեկուզև օրինակով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնել

Արման. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ես ԱԱՀ վճարող ԱՁ եմ, նախորդ տարվա շրջանառությունս կազմել է 50 մլն դրամ: Ինչպիսի՞ եռամսյակային կամ տարեկան հաշվետվություններ պիտի հանձնեմ ՀՏ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկ

Անի. Խնդրում եմ պարզաբանեք, թե ԱՁ-ի եռամսյակային հաշվետվություններում (22) տողում նշված գումարները (առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում) ինչպես են երևալու տարեկան եկամուտների մասին հաշվարկի մեջ: