
Վերջնահաշվարկ
Լուսինե.
Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ընդունվել եմ աշխատանքի օգոստոսի 18-ին, սեպտեմբերի սկզբին ստացել եմ օգոստոս ամսվա ամբողջ աշխատավարձը, այնուհետև յուրաքանչյուր ամսվա սկզբին ստացել եմ նախորդ ամսվա աշխատավարձը։ Նույն տարվա դեկտեմբերի 30-ին ազատվել եմ աշխատանքից։ Աշխատանքս 5-օրյա է։ Հիմա ցանկանում եմ իմանալ, թե որքան աշխատավարձ և արձակուրդային ունեմ ստանալու աշխատանքից ազատվելուց հետո, եթե պայմանականորեն ընդունենք, որ աշխատավարձս կազմել է 180 000 դրամ։ Կանխավ շնորհակալություն։

Քաղաքացիաիրավական պայմանագիր
Լիանա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք` եթե քաղիրավական պայմանագրով աշխատանքի սկիզբը 01.10.2021թ. է, իսկ ավարտը 01.10.2023թ., սակայն աշխատողը 01.12.2021թ. հրաժարվել է աշխատանքը շարունակել, և ավարտը պետք է լիներ 01.12.2021թ., սակայն հայտը չի գրանցվել ժամանակին այլ հարկային է ուղարկվել 27.12.2021թվականին /դրանից անցել է 27 օր/։ Ի՞նչ տույժ և տուգանք սպասենք: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:

Աշխատակիցը չի ներկայացել աշխատանքի
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, եթե հիմնական գրանցված աշխատակիցը չի ներկայացել ամբողջ դեկտեմբեր ամսին, ի՞նչ հիմքով ազատել, և դեկտեմբերին աշխատավարձը 0 ներկայացնե՞լ: Շնորհակալություն:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Անի.
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս դիմում է գրել դեկտեմբերի 27-ին, որ աշխատանքից ազատվում է հունվարի 3-ից, հրամանն էլ է 27-ով տրվել: Այժմ վերջնահաշվարկի համար դեկտեմբեր ամիսը հաշվարկի մեջ ներառե՞մ: Եվ վերջնահաշվարկը ե՞րբ է վճարվում աշխատողին:

Վերջնահաշվարկ
Անի.
Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցն ընդունվել է աշխատանքի հուլիսի 1-ին, որպես հիմնական աշխատող: Ցանկանում է ազատվել 30.12.2021թ.: Հարցս հետևյալն է. աշխատակցին պետք է այդ աշխատած ամիսների համար արձակուրդայի՞ն հաշվել, նոր ազատե՞լ: Կասեք` ինչպե՞ս վարվել:
Շնորհակալ եմ:

Ազատում երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում
Էլեն․
Բարև ձեզ, ես գտնվում եմ երկրորդ երեխայի խնամքի արձակուրդում։ Իրավունք ունի՞ գործատուն ազատել աշխատանքից (առանց զգուշացնելու)՝ պատճառաբանելով, որ առաջին ֆիզի ժամկետը լրացել է։

Միջին օրական աշխատավարձ
Ռազ․
Բարև ձեզ։ Աշխատակիցը ընդունվել է նոյեմբերի 1-ին և ազատվել է նոյեմբերի 15-ին, ունի չփոխհատուցված 1 օր արձակուրդ։ Պայմանագրով գրանցված է 150 000 դրամ և աշխատում է 6-օրյա գրաֆիկով։ Ինչպե՞ս հաշվեմ միջին օրականը։

Ավելացվել են փաստաթղթեր

- Ազատման հրամաններ (բոլոր դեպքերի համար)
- Տեղեկանք եկամուտների մասին
- Գործուղման վկայական
- Անվտանգության կանոնների պահպանման պարտավորագիր
- Անձնական թերթիկ
- Պաշտոնի անձնագիր
- Արձակուրդների գրաֆիկ

Վերջնահաշվարկ
Արմեն.
Աշխատանքիս սկիզբ 20.04.2020թ. է, աշխատանքային պայմանագրի լուծարման հրամանը տրված է 06.12.2021թ., հիմնավորումը` 113 հոդվածի 1-ի 3-րդ կետի։ Իմ մաքուր աշխատավարձս ողջ ընթացքում կազմել է 180 000դր.։ Աշխատանքի ողջ ժամանակահատվածում չեմ օգտվել արձակուրդի ամենամյա իրավունքից: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում։ Շնորհակալություն։

Վերջնահաշվարկ
Մարի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է 04.05.2021-ին` շաբաթական 6օրյա, սեպտեմբերից դարձել է 5օրյա, դեկտեմբերի 30-ով պետք է ազատենք: Խնդրեմ կասե՞ք` վերջնահաշվարկը 5օրյայի համար միջին օրականի համար միջին ամսակա՞նը պետք է բաժանեմ 21-ի, իսկ 6օրյաինը՝ 25-ի, թե՞ այդ 8 ամիսը միանգամից բաժանեմ 21-ի, քանի որ 6ամիս հետո նոր արձակուրդի իրավունք է ունենում չէ՞, իսկ այդ աշխատողը մինչ այդ աշխատել է 6օրյա:

Աշխատանքից ազատման դեպքում
Մարինե.
Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողը ազատվում է աշխատանքից` երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո, նրա փոխարեն ժամանակավոր աշխատողի համար պե՞տք է տրվի հրաման տվյալ պաշտոնում հաստատելու մասին` հիմք ընդունելով հիմնական աշխատողի ազատվելը: Եվ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո անմիջապես ազատվում է աշխատանքից, նրա անունը ներառու՞մ ենք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում՝ աշխատանքից ազատվելու պահին:
Շնորհակալություն:

Վերջնահաշվարկ
Յանա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք. աշխատողը վերադարձել է 3-ամյա երեխայի խնամքի արձակուրդից և ցանկանում է ազատվել աշխատանքից։ Նրան վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ։ Եթե հասնում է, ապա ինչպե՞ս պետք է հաշվարկել։ Կանխավ շնորհակալություն։

Աշխատանքից ազատման դիմումի ձև
Լաուրա.
Խնդրում եմ` աշխատանքից ազատման դիմումի ձև ուղարկել:

Վերջին աշխատանքային օր
Լաուրա.
Բարև Ձեզ: Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակորդում։ 29.11.2021թ-ին պետք է ներկայանա աշխատանքի, սակայն գրել է աշխատանքից ազատման դիմում։ Աշխատանքից ազատման հրամանի մեջ վերջին աշխատանքային օր ե՞րբ կարող եմ գրել:

Հաստիքի կրճատում
Լուսինե.
Հաստիքի կրճատման դեպքում, եթե գործատուն գրավոր չի ծանուցել աշխատակցին, արդյո՞ք կարող է ազատել աշխատնքից:

Վերջնահաշվարկ
Արամ.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ արդեն 3 տարի: Գրանցված աշխատավարձս կազմում է 70-80 000, տատանվում է, գործարքային է աշխատավարձս։ Աշխատանքից դուրս եմ գալիս, ուզում եմ իմանալ`արձակուրդային հասնու՞մ է ինձ ու ինչքա՞ն: Նշեմ, որ 6 օրյա է գրաֆիկը, բայց ես անգամ կիրակիները տանը չեմ մնացել, ընդհանուր 3 տարվա մեջ տանն եմ մնացել մոտ 2 ամիս:

Վերջնահաշվարկ
Գրիգոր.
Բարև ձեզ: Կասեք` եթե անձը ընդունվել է աշխատանքի 01.06.21թ.-ին և դուրս է եկել 01.11.21-ին, արդյո՞ք պետք է ստանա վերջնահաշվարկ:

Հաստիքի կրճատում
Աննա.
Բարև ձեզ: Գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, լրանում է 03.12.21-ին: Կարո՞ղ եմ այդ օրն էլ ազատման դիմում գրել:
Նաև այսպիսի մի հարց. նույն դեպքում, եթե հաստիքի կրճատման համար ազատում են աշխատանքից, սակայն չեն ծանուցում, արդյո՞ք ինձ փոխհատուցում հասնում է:

Հաստիքների կրճատում
Գայանե.
Բարև ձեզ, եթե հաստիքները կրճատվում են, և ունենք ֆիզարձակուրդում աշխատողներ կարո՞ղ ենք ազատել։

Գրանցման հայտի ժամկետ
Լանա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել, թե ինչ ժամկետում են ներկայացվում գրանցման հայտերը նոր աշխատող ընդունելու, ինչպես նաև աշխատակցի տվյալների փոփոխության դեպքում:
Վերջին մեկնաբանություններ