Day: Մայիս 24, 2013

Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա

Lia.

Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա, ինչպես նաև խնամքի միջոցներ: Բայց աշխատանքին սխեման լինելու է ցանցային, օրինակ, ինչպես որ աշխատում է Օրիֆլեյմը, Ֆաբերլիկը: Խանութներում վաճառք չի լինելու, լինելու են կոնսուլտանտներ, ովքեր կատալոգների միջոցով կատարելու են վաճառք: Կոնսուլտանտները հնարավորություն ունեն լավ աշխատանքի շնորհիվ դառնալ տնօրեն: Հարցս հետևյալն է`
ինչպե՞ս է գրանցում լինում, ի՞նչ հարկեր են վճարում, ապրանքի շարժը ինչպե՞ս են ցույց տալիս, քանի որ ՀԴՄ չկա: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա

Աշխատանքային պայմանագրի հետ կապված

Նաիրի.

Խանութի աշխատողի աշխատանքային պայմանագիրը պե՞տք է միշտ լինի խանութում, թե՞ կարող է լինել օրինակ հաշվապահի տանը: Ո՞ր իրավական ակտով է կարգավորվում այս հարցը:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի հետ կապված

Գործատուն չի վճարել աշխատավարձը

Nush.

Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, ես աշխատել եմ ՍՊԸ-ում (զբաղվում է մանրածախ առևտրով) որպես Օպերատոր-հաշվետար, 8 ամիս, գրանցված աշխատող չէի: Վերջին 2 ամսվա աշխատավարձը չեն վճարել` պատճառաբանելով, որ ՍՊԸ-ի գործերը լավ չի, առևտուր չկա, երբ կլի` կտանք: Ես 5 ամիս է չեմ աշխատում իրենց մոտ:

Հարցս հետևյալն է. եթե ես գրանցված աշխատող չէի, որտե՞ղ դիմեմ, կամ օրենք գոյություն ունի՞, որպեսզի օրենքի սահմաններում ստանամ 2 ամսվա աշխատավարձը:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով, Նուշ

Կարդալ ավելին Գործատուն չի վճարել աշխատավարձը

Շահութահարկի վճարումը ուշացնելու դեպքում

Մերի.

Բարև ձեզ, շահութահարկի վճարումը ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար քանի՞ տոկոս տույժ է սահմանված:

Կարդալ ավելին Շահութահարկի վճարումը ուշացնելու դեպքում

Հարկի հաշվանցման դիմումի ներկայացում էլեկտրոնային եղանակով

ՄԱՐԻ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Անհրաժեշտ է դիմում ներկայացնել հարկային տեսչություն հարկի հաշվանցման համար: Գործատուս ասում է, որ դա արդեն հնարավոր է իրականացնել էլեկտրոնային տարբերակով taxservice.am-ի միջոցով: Եթե տեղյակ եք, թե ինչպես է դա արվում, խնդրում եմ շտապ օգնեք:

Կարդալ ավելին Հարկի հաշվանցման դիմումի ներկայացում էլեկտրոնային եղանակով