4 խոշորագույն աուդիտորական և խորհրդատվական ընկերությունները – “Մեծ քառյակ”

Աշխարհի 4 խոշորագույն ընկերությունները, որոնք մատուցում են աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ, անվանում են “Մեծ քառյակ”: Ստորև նեկայացված են “Մեծ քառյակի” ընկերությունները, նրանց հասույթը և աշխատակիցների քանակը:

Ընկերությունը Հասույթը Աշխատակիցների քանակը Տարին
PricewaterhouseCoopers $28,2 մլրդ 155693 2008
Deloitte $27,4 մլրդ 165000 2008
Ernst&Young $24,5 մլրդ 135000 2008
KPMG $22,7 մլրդ 137000 2008


Մի ժամանակ խոշորագույն ընկերությունները ութն էին և միասին կոչվում էին “Մեծ ությակ”: 1989 թ-ին Deloitte, Haskins and Sells և Touche Ross (միացյալ ըներությունը կոչվեց Deloitte & Touche), և Ernst & Whinney ու Arthur Young (Ernst & Young) ընկերությունների միավորման արդյունքում “Ությակը” դարձավ “Վեցյակ”: Խոշորագույն ընկերությունների քանակը կրկին կրճատվեց 1998 թ-ին Price Waterhouse-ի և Coopers & Lybrand-ի միավորումից հետո (արդյունքում առաջացավ PricewaterhouseCoopers ընկերությունը): Վերջապես “Հնգյակը” դարձավ “Քառյակ” 2002 թ-ին, երբ Arthur Andersen – ի հաճախորդները զանգվածաբար հրաժարվեցին ընկերության ծառայություններից այն բանից հետո, երբ ընկերությունը մեղադրվեց սնանկացած Enron – ի հաշվետվությունների կեղծման մեջ:

PwC

Pricewaterhousecoopers ընկերությունը հիմնադրվել է 1849 թ-ին Լոնդոնում, իսկ իր այժմյան անվանումը ձեռք է բերել 1998 թ-ին: Ընկերության ցանցը ունի մոտ 770 գրասենյակ աշխարհի 150 երկրներում, գլխամասը գտնվում է Նյու-Յորքում: 2007 թ-ի սեպտեմբերի 10-ին Հայաստանը դարձավ հոբելյանական 150-րդ երկիրը, որտեղ բացվեց PwC – ի գրասենյակ:

Deloitte

Դելոյտ Տուշ Տոմացու-ն հիմնադրվել է 1849 թ-ին:Այն միջազգային ընկերություն է, որը մատուցում է աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ:Ընկերությունը ունի 14 գրասենյակ ԱՊՀ 9 երկրներում:

Ernst&Young

Ernst&Young ընկերությունը ստեղծվել է 1989 թ-ին Արթուր Յանգի` 1906 թ-ին հիմնադրած A. C. Young աուդիտորական ընկերության և 1903 թ-ին Օլվին Էռնստի կողմից հիմնադրված Ernst & Whinney ընկերության միավորման արդյունքում: Ընկերությունը ունի 700 գրասենյակ աշխարհի 140 երկրներում: Աշխատակիցների ընդհանուր քանակը մոտ 135 հազ. մարդ է:

KPMG

KPMG միջազգային աուդիտորական ընկերությունը հիմնադրվել է 1987 թ – ին (ընկերության առանձին բաժանմունքներ գործում են 1870 թ – ից): Գլխամասը գտնվում է Ամստերդամում: KPMG հապավումը նշանակում է ընկերության կազմի մեջ մտած ընկերությունների հիմնադիրների ազգանունների առաջին տառերը` Piet Klynveld (Klynveld Kraayenhof & Co.,հիմնադրվել է 1917 թ-ին), William Barclay Peat (William Barclay Peat & Co., հիմնադրվել է 1870 – ին), James Marwick (Marwick, Mitchell & Co., հիմնադրվել է 1897), Dr. Reinhard Goerdeler (տնօրենների խորհրդի նախագահը Treuhand-Gesellschaft – ում, հետագայում նաև KPMG – ում):
KPMG -ն ծառայություններ է մատուցում ինչպես աուդիտի ոլորտում, այնպես էլ հարկերի և հաշվապահական հաշվառման վարման ոլորտներում: Ընկերությունը բաժանմունք ունի նաև Հայաստանում:

Աղբյուր` accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները

[…] է արժանացել գրեթե յուրաքանչյուր կատեգորիայում, քան “Մեծ Քառյակի” ընկերությունները: Ինչպես պատասխանել է հարցման մասնակիցներից մեկը. […]