Ազատված աշխատողին չեն հանձնում իր աշխատանքային գրքույկը

Լիլու.

Բարև ձեզ: Ես ունեմ մի այսպիսի խնդիր: Ես ազատվել եմ աշխատանքից ինքնակամ և ուզում եմ իմ գրքույկը հետ վերցնեմ, սակայն չեն տալիս, մեղադրում են նրանում, ինչն ես չեմ արել, շանտաժի են ենթարկում ու չեն տալիս, մինչև չկատարեմ իրենց պահանջները: Խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ վերցնել ես իմ գրքույկը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ազատված աշխատողին չեն հանձնում իր աշխատանքային գրքույկը

  1. 2017թ. հունվարի 1-ից աշխատանքային գրքույկները այլևս չեն լրացվում և պետք է արխիվացվեն ձեր վերջին աշխատատեղի գործատուի կողմից սահմանված կարգով։ Այնպես որ դա ձեզ պետք չի այլևս:

    0
    1. 2017թ.-ի հունվարի 1-ից վերջին աշխատավայրի գործատուն գրքույկները լրացնում և հանձնում է լիազոր մարմին,որը տվյալները մշակելուց հետո դրանք վերադարձնում է գործատուին, իսկ գործատուն, պարտադիր կարգով, գրքույկները հանձնում է աշխատողներին: Իսկ թե երբ կվերադարձնեն Ձեր գրքույկը, դա գործատուից կախված չէ, քանի որ լիազոր մարմինն է որոշում այդ ժամկետները:
      Ի դեպ, այս գործընթացը տևելու է մինչև 01 01 2019թ.-ը:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *