Ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված

Ծովինար.

Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ և որոշ խնդիրներ ունեմ ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված: Կխնդրեի ինձ բացատրել 10.1 և 11 կետերի լրացման ձևը: Նախօրոք շնորհակալություն:

Կիսվել՝

1 մեկնաբանություն - “Ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված

  1. Հաշվարկի 10.1-րդ կետում լրացվում է հումքի համար վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ենթակա չէ հաշվանցման կամ վերադարձման` ըստ ամիսների:(8րդ հոդվածի 6րդ կետ: Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում բանկային վճարմամբ ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի` այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:)
    Հաշվարկի 11-րդ կետում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում ձեռք բերված (այդ թվում` ներմուծված) հումքի, արտադրող-իրացնողներից արտահանման նպատակով ձեռք բերված ապրանքների` մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որին համապատասխանող ապրանքների մասով կատարվել է վճարում (այդ թվում` մաքսային մարմիններին)` ըստ ամիսների:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *