ԱՁ գործունեության դադարեցում

Արտյոմ.

Բարև ձեզ: Կասե՞ք ԱՁ գործունեությունը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլերի հերթականությունը, որպեսզի հետագայում ոչ մի պարտավորվածություն չմնա:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “ԱՁ գործունեության դադարեցում

  1. ԱՁ-ի գործունեության դադարեցման համար նախ և առաջ անհրաժեշտ է դադարեցնել ՀԴՄ-ն (եթե կա), այնուհետև մարել պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները և պետ. ռեգիստրի վկայականը հանձնել համապատասխան տարածքային հարկային տեսչություն` ստանալով ստացական: Սակայն դա չի նշանակում, որ դրանից հետո ոչ մի պարտավորվածություն չի մնա, դրանով միայն կդադարեն ավելանալ հարկային և սոցապ պարտավորությունները (այսինքն՝ հարկեր չեն ավելանա): Պարտավորվածությունները կվերանան, երբ լուծարեք ԱՁ-ն:

    0
  2. Դիմում գրեք, պարտքերը վճարեք, եռամսյակային հաշվետվությունները հանձնեք և ամենակարևորը՝ հանձնեք պետ. ռեգիստրի վկայականը, և կմնա հաջորդ տարի հանձնել տարեկանները:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *