Ա/Ձ-ի կողմից վճարվելիք եկամտահարկի գումարը

Արման.

Ա/Ձ-ն հաշվետու տարում ունեցել է հետևյալ արդյունքը՝ ձեռք է բերել 20 մլն դրամի ապրանք, որից 3 մլն դրամը փաստաթղթավորված չէ, վաճառվել է 15 մլն դրամի, որից ստացված համախառն եկամուտը կազմել է 30 մլն դրամ: Կատարվել է հետևյալ ծախսը` վարձավճար՝ 2.5 մլն դրամ, կոմունալ՝ 800 հազար դրամ, աշխատողի և գործատուի սոց. վճար` 500 հազար դրամ: Որոշել Ա/Ձ-ի կողմից վճարվելիք եկամտահարկի գումարը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Ա/Ձ-ի կողմից վճարվելիք եկամտահարկի գումարը

  1. Ձեռն. գործ. եկամուտ՝ 30 000 000
    Ծախսեր՝ 19 136 000
    Ձեռն. գործ. գծով արդյունք՝ 10 864 000
    Անձնական նվազեցում՝ 390 000
    Հարկվող եկամուտ՝ 10 474 000
    Տարեկան հարկվող եկամտից եկամտահարկը՝ 1 998 000

    0
  2. Վարձավճար՝ 2 500 000
    Կոմունալ՝ 800 000
    Գործատուի և աշխատողի սոց.՝ 500 000
    Իրացման ինքնարժեք՝ 15 000 000
    Ընդամենը՝ 18 800 000

    Գործունեությունից ստացված եկամուտ՝ 30 000 000
    Ծախսեր՝ 18 800 000
    Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ՝ 11 200 000
    Սոցիալական վճարի գումարը՝ 11200000*3%=336000

    Ձեռնարկատիրական գործունեության գծով անհրաժեշտ ծախսեր՝ 18800000+336000=19136000

    0
  3. Համախառն եկամուտ = 30 000 000
    Ծախսեր = 15000000+2500000+800000+500000=18800000
    Ֆիզ. անձի սոց. վճար = 336 000 (1120000*3%)
    Անձնական նվազեցում = 390 000 (32500*12)
    Եկամտի համար հարկման օբեկտ = 10 474 000 (30000000-18800000-336000-390000)
    Եկամտահարկ = 1 998 900 ((10474000-960000)*20%+96000)
    Զուտ եկամուտ = 8 475 100 (10474000-1998900)

    0
  4. 3 000 000 դրամի չգրանցված ապրանքը որպես շուկայից ձեռքբերում չի՞ համարվում, եթե ոչ մի փաստաթուղթ չկա: Դրանից եկամտահարկ 11 % չի՞ հաշվարկվում, և 2 500 000-ի վարձակալության գումարի 10 % եկամտահարկը չե՞ք հաշվում:

    0
  5. Ձեռն. գործ. եկամուտ՝ 30 000 000
    Վարձավճար՝ 2 500 000
    Կոմունալ՝ 800 000
    Գործատուի և աշխատողի սոց.՝ 500 000
    Իրացման ինքնարժեք՝ 12 750 000 (չփաստաթղթավորված, հաշվեկշռայինով հաշված 2 250 000)
    Ընդամենը՝ 16 550 000
    Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ՝ 13 450 000
    Սոցիալական վճարի գումարը՝ 403 500
    Ծախսեր՝ 16 953 500
    Ձեռն. գործ. գծով արդյունք՝ 13 046 500
    Անձնական նվազեցում՝ 390 000
    Հարկվող եկամուտ՝ 12 656 500
    Տարեկան հարկվող եկամտից եկամտահարկը՝ 2 435 300

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *