Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Մերի.

Ա/Ձ-ն, որը զբաղվում է մանրածախ առևտրով, որևէ հարկային գիրք պե՞տք է արդյոք ունենա: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝
Պիտակներ՝

15 մեկնաբանություն - “Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

  1. Մերի, բարև Ձեզ: Քանի որ զբաղվում է մանրածախ առևտրով, ապա պետք է որ ունենա կանխիկով գործառույթներ: Եթե կան կանխիկով գործառույթներ, ապա դրամարկղի գիրքը պարտադիր է: Բացի դրանից կան նաև մուտքերի և առաքումների գրքեր, որոնք, նորից ելնելով Ա/Ձ-ի կատարվող գործունեության բնույթից, կարող է անհրաժեշտ լինեն: Խորհուրդ կտամ դիմել Ձեր տարածքային հարկային տեսչություն. նմանատիպ հարցերում պատասխանը ավելի նպատակային է հենց տեսչությունից ճշտել:

  2. ԱՁ-ն դրամարկղի գիրք օրենքով չունի, մնացած գրքերի առումով ես Ալբերտի հետ համաձայն եմ, դիմեք ՀՏ:

  3. Ալբերտ ջան, դրամարկղի գիրքը Ա/Ձ-ի համար պարտադիր չէ, այ հդմ-ն՝ այո: Մերի ջան, Ձեզ հարկավոր է ընդամենը առաքման գիրք, եթե իհարկե լինելու է նաև մեծածախ առևտուր:

  4. Մերի ջան, ես հարգում եմ Ալբերտի աշխատանքը, ով փորձում է օգնել Ձեզ, բայց, Անհատ ձեռներեցի մասին ՀՀ օրենքի համաձայն, ԱՁ-ն դրամարկղի գիրք չունի, հետևաբար Ձեզ դրամարկղի գիրք հարկավոր չէ: Մանրածախ առևտրի համար պետք է ունենալ ՀՏ-ի կողմից հաստատված հսկիչ դրամարկղային մեքենա, և եթե Դուք բավարարում եք ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածի պահանջներին և համարվում եք ԱԱՀ չվճարող, ապա Ձեզ ոչ մի գիրք էլ անհրաժեշտ չի:

  5. Ես համամիտ եմ Ռաֆայելի հետ, քանի որ այս դեպքում ուղղակի հարկավոր է ՀԴՄ՝ կնքված հարկային տեսչության կողմից: Ես ինքս ունեմ այդպիսի ձեռնարկատիրական գործունեություն, և ոչ մի գրքի վարում օրենքի կողմից չի պարտադրվում: Ուղղակի հարկավոր է աշխատողների համար վարել աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան:

  6. ՀՊԾ-ի պետի տեղակալ Ա.Ալավերդյանը 29.01.2007թ. թիվ 331/2-1 նամակում՝ ուղված տարածքային հարկային տեսչություններին, ասում է, որ դրամարկղային գրքերի վարման կանոնները անհատ ձեռնարկատերերի վրա չեն տարածվում: Եթե Դուք աշխատում եք ԱԱՀ-ով, պետք է անպայման ստանաք ապրանքների առաքման, ինչպես նաև հասույթի գրքեր, իսկ ԱԱՀ-ով չաշխատելու դեպքում ոչ մի գիրք էլ պարտադիր չէ:

  7. Ես էլ եմ շնորհակալ, որ Մերիի հարցին պատասխանողների մեծ մասը իրենց ուշադրությունը ուղել են նաև իմ պատասխանին: Աննա և Ռաֆայել, կուզենայի ձեր ուշադրությունը ուղել նրան, որ Ա/Ձ-ի մասին օրենքում դրամարկղ ունենալ-չունենալու մասին ոչ մի տեղեկություն չկա գրված: Այնտեղ միայն հստակ գրված է հաշվեկշռի մասին: Դրանց նշանակությունը իրարից տարբեր է: Եթե Թեմուրի նշած ՀՊԾ պետի տեղակալի թիվ 331/2-1 նամակից բացի գոյություն ունի որևիցե իրավական ակտ, որում հստակ բացառված է Ա/Ձ-ի դրամարկղ կամ դրամարկղի գիրք չունենալու պայմանը, ապա խնդրում եմ նշել այդ իրավական ակտի ընդունման տարին և համարը, ինչպես նաև՝ տվյալ իրավական ակտը ընդունող մարմնի անվանումը:

  8. Բարև, Մերի և Ալբերտ: ԱՁ-ի դրամարկղ չունենալու հիմքը` 26.12.2002թ. ընդունված «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված 1-ին կետ: Իմ կարծիքով՝ այն շարադրված է ոչ պարզ ձևով, բայց ինչ արած:

  9. Բարև Ձեզ, Թեմուր: Եթե բոլոր Ա/Ձ-ները առաջնորդվեն Ձեր կողմից նշված «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով, ապա, այդ կետի համաձայն, կարող են բացի դրամարկղ չունենալուց, չկիրառել նաև նույն օրենքի 6-րդ հոդվածի սահմանափակումները, որոնք վերաբերում են կանխիկ դրամով վճարումներին: Չեմ կարծում, որ հարկային տեսչությունը այդ սահմանափակումները խախտելու դեպքում կբավարարվի Ձեր կողմից նշված «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով և չի կիրառի նույն օրենքի 12-րդ հոդվածի դրույթները:

  10. Ալբերտ ջան, բայց ո՞նց կարող է հարկային տեսչությունը պատասխանատվության ենթարկել Ա/Ձ-ին մի օրենքով, որի պահանջները չեն տարածվում նրա վրա: Իսկ կանխիկ դրամով վճարումների սահմանափակումը Ա/Ձ-ի վրա տարածվում է միայն ՀՀ կառավարության 25.08.1998թ. թիվ 525 որոշումով՝ ծախսերի հիմնավորման մասով:

  11. Ա/Ձ-ն լուծարելու դեպքում գումար պետք չէ վճարել, եթե չունեք հարկային որևիցե պարտավորություն կամ այլ պարտավորություններ (գույքահարկ, հողի հարկ, աղբահանության վճար, արտաքին գովազդի վահանակի դիմաց վճար և այլն):

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *