Ա/Ձ-ն զբաղվում է ոսկերչական իրերի վաճաոքով

Ալբերտ.

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն զբաղվում է ոսկերչական իրերի վաճառքով։ Երևան քաղաքում ունի երկու՝ իրարից տարբեր հասցեներով գտնվող վաճառակետեր, որոնց յուրաքանչյուրի մակերեսը 1 քառ. մետր է։ Համաձայն ՀՀ Հաստատագրված վճարների մասին օրենքի 2-րդ գլխի 25.1, 25.2, 25.3, 25.4 հոդվածների՝ առևտրի իրականացման վայրերում ոսկերչական արտադրատեսակների վաճառքի համար հաստատագրված վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
6 600 x ՄԱԿԵՐԵՍ x ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑ =
= 6 600 x 1 x 2,75 = 18 150 դրամ։
Քանի որ յուրաքանչյուր վաճառքի վայրում ելակետային տվյալը և ուղղիչ գործակիցները նույնն են, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր վաճառակետի համար, որպես հաստատագրված վճար, պետք է վճարվի 18 150 դրամ: ՏՀՏ-ն Ա/Ձ-ից յուրաքանչյուր վաճառակետի համար, որպես հաստատագրված վճար, գանձում է 25 000 դրամ։

Օրենսգրքում նշված է, որ տվյալ, երկրորդ գլուխը, ուժի մեջ է մինչև 2010 թվականի հունվարի 1-ը։ Սակայն նոր օրենսդրական ակտերը, որոնք կարգավորում են տվյալ հարցը, չեմ կարողանում գտնել։ Եթե որևիցե մեկը գիտի, խնդրում եմ նշել աղբյուրը, որտեղից կարող եմ տեղեկանալ։ Խնդրում եմ նաև պատասխանել հետևյալ հարցին: Բացի վերը նշված բանաձևից գոյություն ունի՞ այլ բանաձև, որով որոշվում է տվյալ Ա/Ձ-ի հաստատագրված վճարի չափը, և այդ բանաձևով հաշվարկելով՝ ես կարող եմ ստանալ ՏՀՏ-ի կողմից որպես հաստատագրված վճար գանձվող 25 000 դրամը։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *