ԱՁ-ն նոր է գրանցվել

Zhanna.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ օգնել մի քանի խորհրդով ԱՁ-ի հետ կապված:
1. Արդյոք պարտադի՞ր է, որպեսզի ԱՁ-ն ունենա կնիք` կլոր կնիք, դրոշմակնիք կամ այլ:
2. Պետ. ռեգիստրից ԱՁ-ի վկայականը վերցնելուց հետո ԱՁ-ն ի՞նչ այլ պարտավորություններ` հարկային, գործառնական, ունի:
3. Հարկային և մաքսային ծառայություններն առանձնացվա՞ծ են, թե՞ միասնական են գործում:
4. Ինչպե՞ս կարող եմ ճշտել մինչ ապրանքներ ներմուծելը, որքան են դրանց մաքսազերծման արժեքները և ի՞նչ հարկումների են ենթակա: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “ԱՁ-ն նոր է գրանցվել

  1. Բարև Ձեզ, հարգելի Ժաննա: ԱՁ պարտադիր չէ, որ ունենա որևէ կնիք: Պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո պետք է այցելեք ՀՏ, սակայն կախված Ձեր գործունեության բնույթից` անելիքները այնտեղ տարբեր կլինեն: Եթե գործելու եք արտոնագրային վճարի ոլորտում, պետք է ներկայացնեք արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարություն: Կամ միգուցե օրենքով համարվելու եք ԱԱՀ վճարող: ԱԱՀ վճարող համարվող ԱՁ-ները պետք է վարեն դրամարկղային գիրք: Ինչ վերաբերում է մաքսային վճարներին, ապա ամեն ինչ կախված է ներմուծվող ապրանքի մաքսային արժեքից, որը որոշվում է ապրանքը ներմուծելու պահին:

    0
    1. Շատ շնորհակալ եմ, Արթուր:
      ՀՏ-ից ինձ ասացին, որ կարող եմ հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային տեսքով մինչև հոկտեմբերի 15, թե 20-ը, լավ չեմ հիշում: ԱՁ-ն գրանցվել է սեպտեմբերի 23-ին:
      Սակայն նոր հարց ու պատասխաններում նայում էի, որ եթե ԱՁ-ն չունի վարձու աշխատողներ, ապա չպետք է ներկայացնի հաշվետվություն (թե՞ պարտադիր չէ էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելը):

      Որպեսզի թյուրիմացություն չլինի մոտս, կարո՞ղ եք ինձ ասել` արդյո՞ք ես պետք է ներկայացնեմ հաշվետվություն, թե ոչ, եթե դեռ ոչ մի գործունեություն չեմ իրականացնում, պե՞տք է վճարեմ թեկուզ միայն ինձ համար 5000 դրամ սոց վճարը, թե՞ դա էլ պատադիր չէ, և ID քարտ հանելուց հետո խոսքը ի՞նչ նույնականացման քարտ կարդացող սարքի մասին է, դրա համար ևս վճար կա, թե՞ տրամադրվում է անվճար:

      Հաշվետվությունն ուշացնելու դեպքում ինչպիսի՞ տույժեր են գործում:

      Եվ վերջապես վենդինգային գործունեությունը (խաղային ապարատներ, հասակի, քաշի, այլ տեղեկատվություն տվող մետաղադրամով աշխատող սարքեր) ո՞ր հարկման տեսակին են պատկանում:

      Կրկին անչափ շնորհակալ կլինեմ ձեր սպառիչ պատասխանի համար:

      0
  2. Հարգելի Ժաննա,

    5000 դր պարտադիր է վճարման, սակայն հաշվետվությունների ներկայացման հարցը ինձ նույնպես հետաքրքիր է.

    -նույնականացման քարտը կարդացող սարքը անվճար չի տրամադրվում, արժեքը 3500 դր.

    -հաշվետվությունները ուշացնելիս կիրառվում են “Հարկերի մասին” օրենքի 23, 24, 25 հոդվածները

    -խաղային ապարատներ, հասակի, քաշի, այլ տեղեկատվություն տվող մետաղադրամով աշխատող սարքեր` տվյալ գործունեությունը հարկվում է հաստատագրված վճարների մասին օրենքով

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *