ԱՁ-ն փոխել է իր անձնագիրը

Աշխեն.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն փոխել է իր անձնագիրը: Այս դեպքում անհրաժե՞շտ է արդյոք հարկային տեսչությունում տեղյակ պահել այդ մասին, և արդյո՞ք ժամկետ կա սահմանված տեղյակ պահելու վերաբերյալ, քանի որ 2 ամիս է, ինչ փոխել է անձնագիրը: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “ԱՁ-ն փոխել է իր անձնագիրը

  1. Անձնագիր փոխելու դեպքում դուք պարզապես անձնագրային բաժնից տեղեկանք վերցրեք, որտեղ նշված կլինի Ձեր նախկին անձնագրի տվյալները, ինչպես նաև Ձեր անձնագիրը փոխելու մասին տեղեկություն:

    0
  2. 1.Անհրաժեշտ է փոխել սոց. քարտը
    2.անձ, սոց.քարտ, պետ. ռեգիստրի վկայականը և 1500 դրամի տուրքի անդորրագրով ներկայանալ Ձեր պետ. ռեգիստրի տարածքային բաժին:
    Ձեզ կտան պետ. ռեգիստրի վկայականի ներդիր:

    0
  3. Խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, եթե ես ԱՁ-եմ և գրանցված եմ որպես տնօրեն, աշխատող չունեմ, արդյո՞ք պետք է ես եռանսյակային հաշվետվություններ ներկայացնեմ հարկային տեսչություն, և այն տրված է վարձակալությամբ, թե՞ միայն տարեկան հաշվետվություն պետք է տամ: Նախօրոք շնորհակալ եմ:

    0
    1. Հարգելի Սուսաննա, եթե դուք եկամտային հարկը նկատի ունեք, դա ձեզ չի վերաբերվում, դուք վարձու աշխատող չունեք, իսկ նոր 2013 շրջանառության հարկի մասին օրենքով դուք եռամսյակը մեկ պետք է շրջանառության հարկ վճարեք և հաշվետվություն ներկայացնեք, ինչպես նաև պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեք:

      0
  4. Հարգելի Աշխեն, ինձ հետաքրքիր է, թե ինչպիսի ավարտ ունեցավ Ձեր պրոբլեմը, ավելի ճիշտ` հարկայինի հետ կապված: Խնդրում եմ փատասխանեք էլ. փոստով sirushevoyan շնիկ mail.ru

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *