ԱՁ պատրաստվում է ապրանք ներմուծել Չինաստանից

Հովհաննես.

Բարև Ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցել որպես ԱՁ և ապրանքներ ներկրել Չինաստանից վաճառքի նպատակով: Վաճառքը լինելու է ինտերնետով՝ սպառողներ գտնելու միջոցով:

Ինձ հետաքրքրում է.
– ի՞նչ պետք է իմանամ որպես սկսնակ ԱՁ
– ի՞նչ խնդիրների հետ կարող եմ հանդիպել
– ի՞նչ չափի հարկ/տուրք պետք է վճարեմ մաքսայինին ապրանքը ստանալիս, և արդյոք կա՞ “թույլատրելի” սահմանաչափ, որի դեպքում մաքս չի վճարվում
– ի՞նչ ձևերով է իրականացվում մաքսային և հարկային մուծումների չափի որոշումը

Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ԱՁ պատրաստվում է ապրանք ներմուծել Չինաստանից

  1. Հարգելի Հովհաննես, որպես սկսնակ ձեռնարկատեր իմացեք` պետք է վարձեք փորձառու հաշվապահի, որպեսզի հետագայում խնդիրների առջև չկանգնեք:

    Ներմուծման դեպքում մաքսային վճարները ձևավորվում են մաքսային արժեքից (տես ՀՀ մաքսային օրենսգրքի բաժին 4, գլուխ 12), որը որոշում է մաքսային ծառայությունը: Պարզ լեզվով ասած դա շուկայական արժեքի պես արժեք է, որից հաշվարկվում են հարկերը` ավելացված արժեքի հարկ և 10 տոկոս մաքսատուրք, ինչպես նաև որոշ դեպքերում բնապահպանական վճարներ: Որոշ դեպքերում սահմանված են արտոնություններ (ԱԱՀ և/կամ մաքսատուրք չի հաշվարկվում): Այս հարցի վերաբերյալ ավելի մանրամասն իմանալու համար կարող եք զանգահարել թեժ գիծ` 060 54 44 44:

  2. Բարև Ձեզ, Ձեր հարցը, ինչպես նաև գործունեությունը բավականին ընդգրկուն է, կարող եմ Ձեզ առաջարկել զանգահարել 077 31 42 41 համարով, հանգամանալից կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *