Ա/Ձ սոց. վճարներ

Սաթենիկ.

Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, թե ինչքան է Ա/Ձ-ի համար նախատեսված սոց. վճարը, ես վճարել եմ 5000 դրամ, բայց ինձ ծանոթ մեկը ասում է, որ ավելի լավ է վճարեմ 7000դրամ, բայց ինչու չեմ հասկանում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ա/Ձ սոց. վճարներ

  1. Սաթենիկ Ա/Ձ-ի տարեկան սոց.վճարը կախված գործունեությունից 3%, 15% է:
    Ամսեկան կանխավճարը ոչ պակաս 5000 դրամ:

    0
  2. ԱԱՀ վճարող չհամարվող և հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումները կատարում են սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափի նկատմամբ 3 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից…5000 դրամը նվազագույն գումարն է ամսեկան…ավելի պարզ ասած, ձեր հասույթի(եկամուտներ հանած ծախսեր)3% չափով տարեկան կտրվածքով սոց. պիտի մուծեց, բայց 60,000 դրամից ոչ պակաս..
    իսկ ԱԱՀ-ը վճարող ԱՁ-ները
    մինչև 1,200,000 դրամ(եկամուտ հանած ծախս) 15 տոկոս, բայց ոչ պակաս 60 հազար դրամից
    1,200,000(հասույթ) դրամից ավելի 180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը…

    0
  3. Բարև Ձեզ, Սաթենիկ։ Ձեզ ծանոթ մեկը, չգիտեմ ինչով է հիմնավորում իրա ՛՛ ավելի լավ է 7000 մուծի՛՛, բայց հստակ գիտեմ որ, Ա/Ձ-ները որպես պառտադիր սոցիալական վճարի նվազագույն գումար ամսեկան պետք է վճարի 5000 դրամ։
    7000 դրամ գումարի չափը սահմանված է, որպես գործատուների պառտադիր սոցիալական վճարի նվազագույն գումար։ Եթե Ձեր Ա/Ձ -ն ինքն իրեն համար նախատեսված սոց.վճարն է մուծում, ապա հարց է առաջանում, ինչ է նշանակում ավելի լավ է 7000 մուծել, քան 5000։
    Իմ կարծիքով,որպեսզի Ձեզ չշփոթեցն են, ավելի լավա որ Դուք կարդաք օրենքները, որոնք վերաբերում են պառտադիր սոց. վճարներին։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *