ԱՁ տարեկան հաշվետվություններ

Արամ․

Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկ վճարող ԱՁ-ն ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է հանձնի և ժամկետները։ Շնորհակալություն։

Կիսվել՝

4 մեկնաբանություն - “ԱՁ տարեկան հաշվետվություններ

  1. Տարեսկզբին կամ եթե նոր է գրանցվել՝ գրանցումից հետո, պետք է տա շրջանառության հարկով աշխատելու հայտարարություն։ Յուրաքանչյուր եռամսյակը մեկ պետք է ներկայացնի շրջանառության հարկի հաշվարկ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը։
    Եթե ունենալու է գրանցված աշխատող, ապա ներկայացնելու է նաև վարձու աշխատողի եկամտային հարկի հաշվարկ, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը։ Ինչպես նաև կատարելու է պարտադիր դրոշմանիշային գումարի վճարում յուրաքանչյուր ամիս։

  2. Հարգելի Արամ,
    շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ պետք է հարկային մարմին ներկայացնի շահութահարկի և սոցիալական վճարի հաշվարկներ (հաշվարկի ձևերը հաստատված են ՀՀ, ՊԵԿ նախագահի 12.12.2018թ. N 749-Ն հրամանի N 1 և N 3 հավելվածներով):

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *