Ամենամսյա նպաստ

Լիլիթ.

Բարև ձեզ, կցանկանայի ձեզ ուղղել հետևյալ հարցը: Ես երբեք չեմ աշխատել, ոչ մի հիմնարկում գրանցված չեմ եղել, հետևաբար ոչ մի սոց. վճարումներ չեմ կատարել: Կարո՞ղ եմ արդյոք ես ստանալ ամենամսյա նպաստ երեխայիս համար, ով 6 ամսական է: Շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
andranik
andranik
16 տարի առաջ

Ոչ չի հասնում, իմ քույրն էլ նույն կարգավիճակում է, 7 ամսական երեխա ունի, և նրան չհասավ ամսական նպաստ, միայն միանվագ գումարը ստացավ:

Ելենա
Ելենա
16 տարի առաջ

Հարգելի Լիլիթ, պետք է լինի աշխատանքային ստաժ: Եթե չկա ստաժ, ապա չկան սոց. վճարումներ հետևաբար և չեք ստանա ամսական 18 000 սոց.-ի նպաստը: Դա ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվողների, մինչև 2 տարեկան երեխայի նպաստ է:

Աննա
Աննա
16 տարի առաջ

Հարգելի Լիլիթ նպաստ տրվում է պետության կողմից այն բանի դիմաց որ նա աշխատել է ունի աշխատանքային ստաժ և վճարել է իր եկամուտից անհատական սոց վճար

Գայանե
Գայանե
16 տարի առաջ

Հարգելի Լիլիթ, եթե աշխատեիք նույնիսկ մի քանի օր, հետո աշխատանքի վայր ներկայացնեիք նախածննդյան եվ հետծննդյան անաշխատունակության թերթիկ, որի ավարտից հետո ձեվակերպեիք երեխայի մինչեվ 2 տարին լրանալը արձակուրդ, ապա մինչեվ նրա 2 տարին լրանալը կսատանայիք այդ նպաստը: Հուսով եմ 2-րդ երեխայի դեպքում ասածս հաշվի կառնեք: Կարծում եմ, եթե հիմա էլ մտնեք ինչ-որ հիմնարկ աշխատանքի եվ որոշ ժամանակ հետո ձեվակերպեք երեխայի մինչեվ 2 տարին լրանալը արձակուրդ, ապա կրկին կհաջողվի ստանալ վերոհիշյալ նպաստը…/ներեցեք «եվ» տառիս ուղղագրության համար /