Անավարտ արտադրություն և հիմնական արտադրություն

Վահե.

Հարգելի հաշվապահներ, “Պահեստից բաց են թողնվել նյութեր արտադրությանը (կամ արտադրության մեջ ծախսվել են նյութեր)” գործառնության համար հանդիպել եմ 2 ձևակերպում.

1. դ-տ “Անավարտ արտադրություն”
կ-տ “Նյութեր”

2. դ-տ “Հիմնական արտադրություն”
կ-տ “Նյութեր”

Ըստ էության 2-րդ գործարքով ծախս է ճանաչվել, որը հասկանալի է: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս տարբերակել, թե խոսքը “Անավարտ արտադրությանն” է վերաբերում, թե “Հիմնական արտադրությանը” այն դեպքում, երբ գործառնության մեջ կոնկրետ նշված չէ, որ նյութերը ուղղվել են հիմնական արտադրամաս:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Անավարտ արտադրություն և հիմնական արտադրություն

  1. Հարգելի Վահե, իմ կարծիքով առաջին ձևակերպումը` դ-տ “Անավարտ արտադրություն”
    կ-տ “Նյութեր”, սխալ է: Բոլոր նյութերը սկզբից գնում են “Հիմնական արտադրություն”: Տարվա վերջում, երբ առ 31.12.XX անավարտ արտադրություն եք ունենում, տալիս եք ձևակերպում` դ-տ “Անավարտ արտադրություն” կ-տ “Հիմնական արտադրություն”:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *