Աշխատաժամանակի հաշվարկի հետ կապված

Վահագ.

Բարև ձեզ:
Հարցս կայանում է հետևյալում.
Աշխատանքային օրենսգրքի փոփոխության համաձայն հանվել է գործատուների կողմից ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու պահանջը, և փոխարենը գործատուներին հնարավորություն է տրվել հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը իրենց նախընտրած ձևաչափով, սակայն այնպես, որ ապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել Օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը:

Հիմա ուզում եմ հասկանալ, ես կարո՞ղ եմ շարունակել օգտագործել ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, թե՞ պետք է պարտադիր աշխատողի համար կազմվի օրինակ շաբաթական աշխատաժամանակի հաշվարկի ձև:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Աշխատաժամանակի հաշվարկի հետ կապված

  1. Հարգելի Վահագ,

    Դուք կարող եք օգտագործել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի հին ձևը, սակայն հին ձևի վերևի աջ անկյունում տրված ՀՀ Կառավարության որոշման հղումը ջնջեք (քանի որ այն չի գործում) և տվեք տնօրենի համապատասխան հրամանի հղումը (այդ հրամանը ներքին հրաման է, որը պետք է սահմանի նոր տեղեկագրի ձևը և լրացման կարգը, ինչն էլ, ըստ էության չի տարբերվում հնից):

    0
      1. Ներեցեք, մի հարց էլ, եթե կարելի է. եթե աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր շարունակել ենք վարել, բայց ներքին հրաման չենք տվել, շա՞տ կոպիտ խախտում է:

        0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *