Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները նախատեսվում է երկարաձգել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է երակացնել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երեք տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով:

Ընդ որում, հաշվի առնելով 2017, 2018 թթ. գործատուների կողմից թվայնացման ներկայացված աշխատանքային գրքույկների քանակը,

այդ ժամկետը 1 տարով տարի երկարաձգվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-416-Ն օրենքով (նախկինում սահմանված է եղել երկու տարի):

2017, 2018թթ. Ծառայության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմերպությունների կողմից տեսաներածվել և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 000 աշխատանքային գրքույկ։

2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ հավաքագրվել է շուրջ 38 000 գրքույկ, մինչդեռ 2019 թվականի հունվար ամսվա դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանի տվյալների համադրությամբ շուրջ 320 000 աշխատող անձ դեռևս չունի տեսաներածված գրքույկ։

Այսպիսով, նախատեսվում է աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը երկարացնել ևս 3 տարքով՝ մինչև 2022 թվականը։

Նշվում է նաև, որ երկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում սահմանված ժամկետում կմշակվեն բոլոր աշխատանքային գրքույկները:

Աղբյուր՝ Իրավաբան.net

4+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները նախատեսվում է երկարաձգել

  1. Իսկ եթե անձը տվյալ պահին չի աշխատում, ինչպե՞ս պետք է թվայնացվի իր գրքույկը: Կանխավ շնորհակալ եմ:

    0
  2. Առայժմ թվայնացվում են միայն կազմակերպությունների աշխատակիցների գրքույկները, անհատների գրքույկների թվայնացման գործընթացը, վերջին տեղեկություններով, կսկսվի ավելի ուշ: Ամենայն հավանականությամբ կտեղեկացնեն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *