Աշխատանքից ազատում հղի կնոջը

Lilit.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` հնարավո՞ր է արդյոք ազատել աշխատանքից հղի կնոջը 24 շաբաթական հղիության ժամանակ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Աշխատանքից ազատում հղի կնոջը

  1. Լիլիթ ջան, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի Հոդված 117 հղի կանանց չի կարելի աշխատանքից ազատել հղիության ողջ ժամանակահատվածում:

  2. ՀՀ ԱՕ 114 հ, կետ 2.1
    Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է հղի կանանց հետ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիս լրանալը:

  3. Հարգելի Լիլիթ, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 114. կետ 2.1 աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելք է հանդիսանում հղի կանանց հետ, հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծծնդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը:

  4. Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս չեն կիրառվում 114 հոդվածի 1-ին մասով կետ 2.1-ով նախատեսված սահմանափակումները:

  5. Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով աշխատանքից ազատելը աշխատանքային պայմանագրի լուծման ինքնուրույն հիմք է և այն չի հանդիսանում գործատուի նախաձեռնություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *