Աշխատանքի տեղավորման գործակալություն

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. մենք բացել ենք աշխատանքի տեղավորման գործակալություն, Ա/Ձ-ի և ՍՊԸ-ի դեպքում հաջորդաբար ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվի և ի՞նչ ժամկետներում: Նախապես շնորհակալություն: edgararmin23 շնիկ mail.ru

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Աշխատանքի տեղավորման գործակալություն

  1. Ինձ նաև հետաքրքրում է, թէ ինչ գիրք պետք է պահի աշխատանքի տեղավորման գործակալությունը, ՀԴՄ-ի ապարատ պե՞տք է արդյոք, և ծախսերը ինչպե՞ս պետք է ցույց տամ: Կանխավ շնորհակալություն ro.armenia շնիկ gmail.com :

    0
  2. Լուսինե ջան, երկուսի դեպքում էլ համարյա նույնն է: Եթե գրանցվել եք պետական ռեգիստրում, ապա 1 ամսյա ժամկետում պետք է գրանցվեք հաջորդաբար հարկային մարմնում, սոցապ հիմնադրամում և վիճակագրական վարչությունում:

    0
  3. Կազմակերպության հաշվապահություն վարելու համար առաջին հերթին լավ մասնագետ է հարկավոր, այլ ոչ թե հարցերի միջոցով փորձել վարել հաշվապահություն:

    0
  4. Համաձայն եմ Աննայի հետ: Աշխատանքի տեղավորման գործակալության ֆունկցիան էլ հենց դա պետք է լինի` մասնագետների` թափուր աշխատատեղերում տեղավորելը:

    0
  5. Շնորհակալություն, հարգելի Մարինե, իսկ հաշվապահ ընդունելու դեպքում նրա պարտականությունների մեջ մտնու՞մ է արդյոք կադրային գործվարությունը: Հարգելի Աննա, ես տնօրեն եմ արտադրության գծով, և բնական է, որ հաշվապահությանը տեղյակ չեմ, իսկ ընդունել հաշվապահ, թե` ոչ, թույլ տվեք ինքս որոշել:

    0
  6. ՍՊԸ-ի դեպքում ներկայացնելու եք ֆիզ. անձանց վճարված եկամուտների պահված եկամտահարկի եռամսյակային հաշվարկ և պարտադիր սոցիալական ապահովագրության եռամսյակային հաշվետվություն` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, ամսեկան վիճակագրական հաշվետվություն` մինչև հաջորդող ամսվա 5-ը ներառյալ,տարեկան հիմնական միջոցների առկայության և շարժի վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն, տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ/եթե ԱԱՀ վճարող չեք/` մինչև հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ, տարեկան անհատական ընթացիկ սոց.` մինչև հաջորդող տարվա ապրիլի 1-ը, տարեկան ֆիզ. անձանց վճարված եկամուտների պահված եկամտահարկի տեղեկություն` մինչև հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներառյալ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *