Աշխատանք համատեղությամբ

Anahit.

Հարցս հետևյալն է. ունենք աշխատակից, որը մեզ մոտ աշխատում է համատեղության կարգով: Կարո՞ղ եք ասել` ինչպես լրացնեմ տեղեկագրում նրա հաճախելիությունը: Մեր բոլոր աշխատակիցների համար լրացնում եմ 8 ժամ, իրեն ինչպե՞ս պետք է լրացնեմ: Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Աշխատանք համատեղությամբ

  1. Հարգելի Անահիտ, ըստ ՀՀ ԱՕ-ի 139-րդ 5-րդ կետի: Տեղեկացեք, թե հիմնական տեղում նա քանի ժամ է աշխատում, ըստ դրա լրացրեք:

  2. Հարգելի Անահիտ, ըստ ՀՀ ԱՕ-ի 139-րդ 5-րդ կետի` տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավել աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Տեղեկացեք, թե հիմնական տեղում նա քանի ժամ է աշխատում, ըստ դրա լրացրեք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *