Աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով, ապա տվյալ դեպքում փաստացի աշխատավարձը հանդիսանում է ժամավարձային, և աշխատավարձը վճարելիս պետք է առաջնորդվե՞լ նվազագույն ժամային աշխատավարձով:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Այո, սակայն չմոռանալ որ դրանք զուտ վճարվող չափերն են, պետք է համապատասխան պահումները դրանց ավելացնել:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Այո, ճիշտ կլինի ժամավարձով հաշվել:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Բարև Ձեզ: Այո, պետք է առաջնորդվեք «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով.

Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ: