Աշխատողի գրանցման հայտը չեղարկվել է

Նաիրա.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատողի գրանցման հայտի չեղարկմանը. աշխատողին գրանցելուց հետո հայտը նշել եմ, որ սխալմամբ է հանձնվել, հարկայինից ծանուցում եմ ստացել՝ պետք է պարզաբանում ներկայացնել մոնիտորինգի կենտրոն, կասե՞ք՝ կա պարզաբանում ներկայացնելու ձևանմուշ: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

4 մեկնաբանություն - “Աշխատողի գրանցման հայտը չեղարկվել է

  1. Զանգեք հարկային, մոնիտորինգի կենտրոն, ճիշտն ասած՝ առաջին անգամ եմ լսում պարզաբանում ներկայացնելու մասին, ձեռքով (կոմպով) գրեք, ուղարկեք փոստով։

  2. Պարզաբանում բացատրությունը ներկայացնում եք գրելով ազատ ոճով, դա բողոքարկման դիմում չէ: Հիմնավոր պատճառը ներկայացրեք, որ վարույթը ավարտեն:

  3. Բարև Ձեզ, Նաիրա։ Պարզաբանում ներկայացնելու ձևանմուշ չկա, կարող եք ազատ շարադրել Ձեր կողմից սխալմամբ հանձնած հայտի պատճառները։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *