Աուդիտի կնիք

Տիգրան.

Ընկերությանը անհրաժեշտ է բալանսի աուդիտի կնիք: Չի աշխատում, ունի ընդամենը 570000 ծախսեր 0 եկամուտով: Խնդրում ենք մեզ ասել ինչ գումարով կդրվի կնիք: Խնդրում ենք ուղարկել հեռախոսահամար և հասցե:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
"ՀԱԿՏԷԴ" հաշվապահական ընկերություն

barev dzez!xndrum enq zangaharel +374.10.23-71.02/ext.112/ Dzer harcerin kpatasxanenq ev auditi kentarkenq kazmakerputyun@.Shnorhakalutyun

Գնել

Հարգելի Տիգրան.

Ցավալի է, որ Հայաստանում վաղուց լայն տարածում է ստացել “բալանսի աուդիտի կնիք” և “Աուդիտի Փեչատ” բիզնեսը: Վստահ եմ, որ քեզ այդ մարդիկ կզանգեն, նրանց ով լինելը շատերին, այդ թվում պետական վերահսկողին (Ֆին.նախին), քաջ հայտնի է:
Ցավոք, Աուդիտի մասնագիտության վարկաբեկումը էլ ավելի է սրնթաց գործընթաց է ապրում, և իմաստազրկում մասնագիտությունը:

Աուդիտի առաքելությանը դեռևս վստահող,
Գնել Խաչատրյան

Աստղիկ

Իմ կարծիքով դա խոսում է հաշվապահների ասոցացիայի որպես առանձին կառույց չկայացած լինելու մասին: Կարծում եմ, որ ՀՀԱԱ-ն ոչ միայն պետք է “որակավորում տա”, այլ նաև վերահսկողություն սահմանի արդեն որակավորված մասնագետների գործունեյության վրա: Մեխանիզմներ հաստատ կլինեն: Համամիտ եմ Գնելի հետ դա պատիվ չի բերում, իմաստազրկում է մասնագիտությունը:
Եվ ընդհանրապես, ՀՀԱԱ-ն միգուցե և ձեռք է բերել լուրջ կառույցի համբավ, բայց պետք է նշեմ, որ մասնագիտությանը նոր տիրապետողներին` սկսնակ հաշվապահներին ոչնչով չի օգնում: aaaa.am կայքի ֆորումում նորությունները կես տարվա թարմություն ունեն` 01.08.2009թ.: Փորձել եմ նամակագրական կապ հաստատել, նամակիս չեն պատասխանել… Միգուցե հետագա իմ պրոֆեսիոնալ կայացման հարցում այլևս չդիմեմ տեղական կառույցի: Եվ ցավոք սա համատարած բնույթ է կրում:
Հարգելի Տիգրան, հուսով եմ ճիշտ որոշում կկայացնեք:

Հարգանքներով Ա. Ավետիսյան

Hayk Melkonyan

Հարգելի Աստղիկ սկսնակ մասնագետներին ցանկացած ոլորտում օգնություն ցույց տալու հարցում մեր երկրում ոչ մի մասնագիտական կառույց չի աջակցում:
Նույնն է նաև հաշվապահության բնագավառում: Ուստիև այն մարդկանց, ովքեր փորձում են ինչ-որ կերպ աջակցություն ստանալ այդ կառույցներից, մնում է սեփական ուժերով փորձել ինչ-որ տեղեկատվություն հայթայթել Ինտերնետում:
Իսկ հայալեզու կայքերում դեռ չկան այն քանի ու բովանդակության ռեսուրսներ, որ համալիր օգնություն ցույց տան այն մարդկանց, ովքեր ուզում են տիրապետել հաշվապահի մասնագիտությանը: Այդ բացը դեռ լրացված չէ….

Գնել

Հարգելի Աստղիկ,

Լինելով ՀՀԱԱ-ի խորհրդի անդամ, ամբողջովին ընդունում եմ Ձեր քննադատությունը, նաև, իմ առումով, անշուշտ ես ինքս կարող էի և կարող եմ անել շատ ավելին:(
Ավելի որոշակի.
1. Տեղեկատվության վերաբերյալ – Ես ինքս չգիտեմ թե ովքեր են կանգնած https://www.accountant.am սայթի հետևյում, սակայն նրանց արածը գնահատանքի է արժանի, և ինքս բոլոր մասագիտական շրջանակներում, ներառյալ ՀՀԱԱ-ի խորհրդում գովաբանում եմ այս սայթը, ինչպես նաև փորձում եմ ակտիվ պատասխանել լուրջ մասագիտական հարցադրումներին:
ՀՀԱԱ-ն ավելի շատ ջանքերն ուղղել է որակավորման դասընթացներին, մասնագիտական հրատարակչությանը և քննարկումներին, և բոլոր դեպքերում նրա կողմից իրականացվող աշխատանքը չի կարելի անտեսել- ուրիշ հարց, որ այն ի զորու է շատ ավելիի:
2. Վերահսկողության առումով ՀՀԱԱ-ն միանշանակ կաղում է օբյեկտիվ և սուբեկտիվ պատճառներով: Այն որ, օրենքով վերահսկողության լիազորված մարմինը, Ֆիննախը, ընդհանրապես ավելի շատ վնաս է պատճառում քան որևէ օգուտ, ՀՀԱԱ-ին չի ազատում պատասխանատվությունից: Արդյունքում, իրավիճակից շռայլորեն օգտվում են կեղծ աուդիտորների հսկայական բանակը, որոնցից մի մասը նաև ՀՀԱԱ-ի լիրավ անդամներ են:
3. Սկսնակներին օժանդակության առումով – վստահ չեմ, որ ՀՀԱԱ-ն ի վիճակի է էական ազդեցություն ունենալ- այդ խնդիրը տնտեսական, քաղաքական և հասարակական շատ ավելի խորը պատճառներ ունի:
ՀՀԱԱ-ում պակասում է երիտասարդ սերնդի ներդնումը, այնպես որ փորձեք ինքներդ էլ հանդես գալ նախաձեռնությամբ և առաջարկներով:

Sedrak

Սա իրոք ամոթալի է, երբ մարդիկ չեն տարբերակում աուդիտը ուղղակի կնիք դնելուց: Ի միջի այլոց, գոնե այսքանը իմացեք` աուդիտորը ուղղակի կնիք չի դնում, այլ արտահայտում է կարծիք ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության մասին: