Ապահովագրական ընկերություն

Նվեր Ղազարյան.

Սկսնակ Տնօրեն եմ, please օգնեք:
Հարգելի գործընկերներ, ՍՊԸ-ն բացել եմ այս տարվա սեպտեմբերի 6-ին: Զբաղվելու եմ ավտոմեքենաների ապահովագրությամբ: Հաշվապահ դեռ չունեմ: Հարկայինում դիմում եմ գրել, որ հոկտեմբերի 20-ից գործունեություն եմ սկսում, նաև գրանցամատյանը որ տան: Ինչ հարկատեսակով աշխատեմ, սոց ֆոնդ ինչպե՞ս եմ տալիս-առձեռն: Աշխատանքային պայմանագիր դեռ չեմ կնքել իմ հետ, դա էտ գրանցամատյանի հետ կապ ունի՞: Ուրիշ ինչ խորհուրդներ կտաք: Շատ Շնորհակալ եմ!!!

Կիսվել՝

10 մեկնաբանություն - “Ապահովագրական ընկերություն

  1. Բարև Ձեզ Նվեր:Տօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո հարկավոր է գրել նաև հրաման աշխատանքի ընդունելու նպատակով,որը ս.թ. օգոստոսի ընդունված ԱՕ փոփոխությունների համաձայն համարվում է խիստ հաշվառմնան փաստաթուղթ և պահվելու է կազմակերպության արխիվում:Սոց ապ վճարները և հաշվետվությունները կկատարեք եռամսյակային քանի որ չունեք 5-ից ավել աշխատող,վճարները կկատարեք բանկային փոխանցմամբ:Գրանցամատյան վարելը պարտադիր չէ:

    Հարցերի դեպքում կարող էք գրել հետևյալ էլ հասցեին accntnt շնիկ mail.ru սիրով կպատասխանենք:

    Հարգանքներով
    Հակտէդ խորհրդատվական ընկերություն

  2. Բարև Ձեզ: Նախ ասեմ որ անպայման պետք է աշխատանքային պայմանագիր կնքեք տնօրենի հետ(այսինքն` Ձեր),որը պետք է գրանցեք Աշխ. պայմանագրերի գրանցամատյանում/Գրանցամատյանը էջակալեք և յուրաքանչյուր էջը կնքեք/, հետո տաք հրաման` հիմքը հիմնադիրների ժողովի արձանագրությունը և աշխ. պայմանագիրը: Ըստ պայմանագրում նշված աշխատավարձի հասվարկեք 3% սոց., գործատուի սոց. և եկամտահարկ: Ինչ գրանցամատյանի մասին էր խոսքը? Եթե աշխատավարձ հաշվել չգիտեք, ապա կարող եք օգտվել այս կայքի Գորիքներ բաժնում տեղադրված Աշխատավարձի հաշվարկից.

  3. Հարգելի Նվեր,եթե Դուք տնօրեն եք ,պետք է անպայման կատարեք գործատուի սոց վճար,եկամտահարկ և 3 տոկոս սոց վճար արդեն մինչև նոյեմբերի 22-ը եթե որպես տնօրեն կնքեք աշխատանքային պայմանագիր հոկտեմբերի 20-ից :Իսկ գրանցամատյանը դա աշխատանքային պայմանագրերը գրանցելու համար է: Դուք ավելի լավ է շտապեք հաշվարկային հաշիվ բացել բանկերից մեկում,որպեսզի գործարքների գումարները փոխանցեն Ձեր կազմակերպության հաշվին ,իսկ եթե կանխիկով կատարելու եք գործարքներ, պետք է անպայման հաշվիչ դրամարկղային մեքենա գնեք և գրանցել տաք Ձեր հարկայինում:Շատ մանրուքներ կան ՍՊԸ-ի դեպքում,ես Ձեր յուրաքանչյուր հարցին կարոգ եմ իհարկե պատասխանել,բայց Ձեզ հարկավոր կլինի հաշվապահ: Եթե որոշեք հաշվապահ ընդունել ,ես կարոգ եմ անել ձեր հաշվապահությունը բավականին մատչելի գնով, տանը ունեմ Հայկական հաշվապահական ծրագիրը,ազատ գրաֆիկով քանի որ հիմնական աշխատանք ունեմ: 093833501

  4. Հարգելի Նվեր Ղազարյան, վողջունելի է Ձեր գործ սկսելը, բայց ցանկալի չէ, “առանց լողանալ իմանալու ջուրը մտնել”……
    Ես կարող եմ օգտակար խորհուրդներով օգնել Ձեզ….զանգահարեք 094 304 904 Արծրուն Փանոսյան

  5. Նվեր աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը 07,08,10թ,-ից ուշը կորցրել է և դուք ընդամենը պետք է կնքեք կամ պայմանագիր կամ համան , որը պետք է համապատասխանի ԱՕ 84 հոդվածին

  6. Հարգելի Նվեր,
    Նախ նշեմ, որ դուք չեք կարող իրականացնել ապահովագրական գործունեություն առանց ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորման, առավել եվս իրականացնել ավտոմեքենաների ապահովագրություն՝ առանց անդամակցելու «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ին: Հնարավոր է, որ Ձեր կազմակերպությունը հանդես գա որպես ապահովագրական գործակալ եվ իրականացնի ապահովագրություն որեվէ ապահովագրական ընկերության անունից: Բայց այս դեպքում Ձեր կազմակերպությունը պետք է տվյալ ապահովագրական ընկերության անունից ներկայացվի ՀՀ Կենտրոնական բանկ գրանցման:
    Հետեվաբար նախ որոշեք թե ինչով է զբաղվելու Ձեր կազմակերպությունը, կարող է արդյոք այդպիսի գործունեությամբ զբաղվել, թե ոչ, հետո կանցնեք հաշվապահական խնդիրներին:

  7. Հաևգելի Կարինե.
    Ձեր նշած բոլոր ինստանցիաները ես անցել եմ, ինձ հետաքրքրում է զուտ ՍՊԸ աշխատանքային գործընթացի ձևերը:

  8. Հաևգելի Կարինե.
    Ձեր նշած բոլոր ինստանցիաները ես անցել եմ, ինձ հետաքրքրում է զուտ ՍՊԸ աշխատանքային գործընթացի ձևերը:;

  9. այո. ուղղակի ապահովագրական ընկերությունը կապ չունի իմ ՍՊԸ-ի ներքին աշխատանքի հետ. ես զուտ Սպը-ի աշխատանքային ձևոն եմ ուզում հստակ, մանրակրկիտ պատկերացում կազմել.:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *