Առաջին անգամ 14 տարվա մեջ SONY ընկերությունը վնասներ է կրում

Toyota

Առաջին անգամ 1995 թ-ից հետո էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրող SONY ընկերությունը ավարտել է 2009 թ-ի առաջին եռամսյակը վնասով:

Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ընկերության վնասը կազմել է 98,9 միլիարդ իեն (1,04 միլիարդ դոլար): 2008 թ-ին SONY – ն ստացել է 3,87 միլիարդ դոլար շահույթ:

Հաշվետվության մեջ նշված այսպիսի կտրուկ անկման պատճառներից է ոչ միայն համաշխարհային ճգնաժամը, այլև ճապոնական իենի բարձր փոխարժեքը, ինչի պատճառով ընկերության` արտահանումից ստացվող եկամուտները կրճատվում են:SONY – ի` իրացումից հասույթը ամբողջ աշխարհում կրճատվել է 12,9 %-ով:

Դեռ նախքան հաշվետվության հրապարակումը ընկերության ղեկավարությունը հայտարարել էր 8 հազար աշխատակցի և 10 % արտադրական հզորությունների կրճատման մասին:

Այնուամենայնիվ SONY – ի ֆինանսական արդյունքները վերլուծաբանների կանխատեսումներից ավելի լավ ստացվեցին: Հունվարին ընկերությունը հայտարարել էր, որ 150 միլիարդ իենի (1,57 միլիարդ դոլար) վնասի է սպասում:

Հաշվետվության հրապարակումից որոշ ժամանակ առաջ SONY – ի բաժնետոմսերը արժեզրկվել էին 6,8 %-ով:

Աղբյուր` BBC

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները