Առաքման գրքի լրացման հետ կապված

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը փոխառություն է վերցրել հիմնադիրից բենզինի տեսքով և պետք է վերադարձնի նույն տեսքով: Պայմանագրի ժամկետն շուտով լրանում է: Արդյո՞ք հետ վերադարձը պետք է գրանցվի առաքման գրքում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Առաքման գրքի լրացման հետ կապված

    1. Ես կարծում եմ, որ բենզինի վերադարձը չպետք է գրանցվի առաքման գրքում: Իսկ եթե բենզինի փոխարեն գումար լիներ փոխառություն, վերադարձի ժամանակ որտե՞ղ պիտի գրանցեիք:

      0
  1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գրված է, որ փոխառություն տալու իրավունք ունեն միայն բանկերը և լիցենզավորված կազմակերպությունները:

    0
    1. Եթե դուք վերադարձնելու համար ձեռք բերված բենզինը մուտքագրել եք այն պահեստ, որտեղի հասցեն նշված է ձեր առաքման գրքի վրա, ուրեմն ելքագրելուց անպայման պիտի նշեք, որ այդ պահեստից է դուրս եկել տվյալ կազմակերպության կամ անհատի համար համաձայն ձեր ունեցած պայմանագրի և ամպայման պիտի գրանցվի առաքման գրքում :

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *