Առհաշիվ գումարի վերաբերյալ

Սարգիս.

Բարև ձեզ,
Ինձ հետաքրքրում է, հնարավոր է արդյոք կատարել առհաշիվ ծախսեր բանկային հաշվից, առանց դրամարկղային գիրք ունենալու, և եթե այո, ապա հաշվից գումարը հանելուց քանի օրվա մեջ այն պետք է ծախսվի?
Անչափ շնորհակալ եմ…
Հաջողություն բոլորին…

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Առհաշիվ գումարի վերաբերյալ

  1. Սարգիս, իմ կարծիքով գումարը նախ պետք է մուտք լինի դրամարկղ, հետո նոր տրվի առհաշիվ:

    0
  2. – Գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված կանխիկ դրամը հաշվետու անձի կողմից պետք է ծախսվի ըստ նպատակի կամ վերադարձվի կազմակերպության դրամարկղ, կամ բանկային հաշիվ՝ կանխիկ դրամը հաշվետու անձին տրամադրվելուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանալու պահին աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու դեպքում` աշխատանքի վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում.
    – Գործուղման նպատակով տրված կանխիկ դրամի՝ ըստ նպատակի չծախսված մասը պետք է կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձվի գործուղման ավարտից հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանալու պահին աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու դեպքում` աշխատանքի վերադառնալուց հետո 3 օրվա ընթացքում:
    Առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները չեն տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնց աշխատողների թիվը չի գերազանցում երկուսը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *