Առհաշիվ գումարի տրամադրում

Արփինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե որքան է օրենքով թույլատրելի միանվագ առհաշիվ տրվող գումարի չափը, օրվա և ամսվա կտրվածքով: Կանխավ շնորհակալություն:
Մի առաջարկություն, եթե հնարավոր է, Ձեր կայքի փաստաթղթեր կամ հաշվետվություն բաժնում տեղադրեք առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվության ձևը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Առհաշիվ գումարի տրամադրում

  1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները տարածվում են գնման դիմաց կատարված բոլոր վճարումների վրա, ներառյա` կանխավճարները, առհաշիվ տրված կանխիկ դրամի հաշվին կատարվող վճարումները:
    Ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ գումարով վճարման գումարի առավելագույն չափը` 300հազ. դր, իսկ մեկ ամսվա ընթացքում` 3մլն. դր:
    Առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ սահմանված են ժամկետային սահմանափակումներ:

    0
  2. Խնդրում եմ օգնեք հասկանալ դրամարկղային գործառնությունների մասին օրենքի հոդված 7-ի 2-րդ կետի ա/ և բ/ պարբերությունների իմաստը, եթե ոչ մի տեղ չկա առավելագույն ժամկետի չափը:

    0
    1. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ որոշում, 8 հոկտեմբերի 2003 թվականի N 1408-Ն: IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՀԱՇԻՎ ՏՐՎԱԾ ԿԱՆԽԻԿ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *