Ավտոլվացման կետ

Գերաս.

Ես գրանցված եմ որպես Ա/Ձ, ունեմ ավտոլվացման կետ, որը հարկվում է հաստատագրված վճարով, և մեկ վարձու աշխատող: Ամսական ինչքա՞ն գումար պետք է վճարեմ հարկ և սոց.: Եվ եթե ես բացում եմ ամսի 20-ին, տարբրություն կա՞: Նախապես շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ավտոլվացման կետ

  1. Ինչ վերաբերում է Ա/Ձ-ի համար վճարվող սոց. վճարին, ապա յուրաքանչյուր ամսվա համար պետք է վճարեք 5 000 դրամ՝ անկախ նրանից, թե ամիսը քանի օր եք աշխատում: Նույնը վերաբերում է հաստատագրված վճարին, եթե չեմ սխալվում` մեկ աշխատատեղի համար 15 000 դրամ: Իսկ ինչ վերաբերում է աշխատողին, ապա հարկի գումարը կախված է նրանից, թե ըստ աշխատանքային պայմանագրի՝ որքան աշխատավարձ եք վճարում, և հարկը հաշվում եք փաստացի աշխատած օրերի համար վճարած աշխատավարձից:

    0
  2. 5 000 դրամ Ա/Ձ սոց. վճարը և 15 000 դրամ հաստատագրված վճարը կապված չեն, թե երբ եք բացվում, ամբողջ ամսվա համար:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *