Ատամնաբուժարանի հարկման առանձնահատկությունների վերաբերյալ

Արմինե.

Բարև ձեզ,խնդրում եմ ձեզ պատասխանեք հետևյալ հարցերին.
1. Ատամնաբուժարանները ինչ հարկատեսակով են աշխատում
2.Սոց.-ի և եկամտահարկի զրոյական հաշվետվությունները ուշացնելու համար ինչքան տուգանք է սահմանված,եթե կարող եք հուշեք,թե որտեղ կարող եմ կարդալ տուգանքների չափերի մասին.

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ատամնաբուժարանի հարկման առանձնահատկությունների վերաբերյալ

  1. Բարև Ձեզ, Արմինե։ Ձեր հարցին հստակ և ճիշտ պատասխան տալու համար, պատասխանողին պետք կլինի իմանալ, թե ձեր նշած ատամնաբուժարանը պետ. ռեգիստրում և հարկային տեսչությունում ինչ կարգավիճակով է գրանցված(ՍՊԸ, Ա/Ձ կամ այլ)։ Այնուհետև կարելի է որոշել, թե ուղղակի հարկերից (շահութահարկ, եկամտահարկ) Ձեր ատամնաբուժարանը ինչ հարկատեսակով է հարկվում(եկամտահարկ, շահութահարկ)։
    Բացի ուղղակի հարկերից, կան նաև անուղղակի հարկեր, որոնցից մեկը՝ դա ավելացված արժեքի հարկն է(այսուհետ ԱԱՀ)։ ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածներով կարողեք որոշել, թե Ձեր ատամնաբուժարանը հարկվում է տվյալ հարկատեսակով. թե ոչ։ Բացի ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ և 6-րդ հոդվածներից, խորհուրդ կտամ ուշադրոթյուն դարձնել նաև նույն օրենքի 15 և 16 հոդվածներին։
    Սոցիալական ապահովության վճարների և ներկայացվող հաշվետվությունների մասին տեղեկություն կարողեք ստանալ ՀՀ Պառտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքում և համապատասխան կարգերում և հրահանգներում։
    Եկամտահարկի վճարների և ներկայացվող հաշվետվությունների մասին տեղեկություն կարողեք ստանալ ՀՀ Եկամտահարկի և Հարկերի մասին օրենքներում և համապատասխան կարգերում և հրահանգներում։

  2. Համաձայն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 30.09.2008թ. հ.9 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ 1կետի` Եթե կազմակերպությունը գրավոր հայտարարություն է ներկայացնում իր հաշվառման վայրի հարկային տեսչություն` որևէ պահից անորոշ ժամկետով գործունեություն չիրականացնելու մասին, ապա`
    այդ պահից սկսած մինչև գործունեության փաստացի վերսկսելը կամ գործունեություն վերսկսելու մասին գրավոր հայտարարության մեջ նշված` գործունեության վերսկսման պահը (բայց ոչ շուտ, քան այդ հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող` հարկատեսակների համար օրենքով սահմանված լրիվ հաշվետու ժամանակաշրջանների համար կազմակերպությունը իր հաշվառման վայրի հարկային տեսչություն հաշվետվություններ (այդ թվում` «զրոյական») չի ներկայացնում:
    Սույնը չի տարածվում գույքահարկով կամ հողի հարկով հարկվող օբյեկտ հանդիսացող անշարժ գույք և փոխադրամիջոցներ ունենալու դեպքերի վրա, երբ կազմակերպության կողմից պետք է ներկայացվեն այդ հարկատեսակների համար նախատեսված հաշվետվությունները, ինչպես նաև շահութահարկի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը:

  3. Ինչպես նաև «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) 27-րդ հոդվածի համաձայն` գործունեություն չիրականացնելու, ինչպես նաև հարկվող oբյեկտ հանդիսացող գույք չունենալու մասին հայտարարությունը հարկային մարմին ներկայացվող հաշվարկի (հայտարարագրի) ամփոփ ձևն է:

  4. Եթե ուշացրել եք հաշվետվությունը, կապ չունի զրոյական թե, ինչ վարչական տուգանք 16000 դրամի չափով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *