Արագամաշ առարկայի մուտքագրում

Վահե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք, ՀԾ-ում մուտք է արված սեղան, գինը` 49500, կա նաև 10000 դրամանոց սեղան և մուտք է արված որպես արագամաշ առարկա, արդյո՞ք ճիշտ է, թե՞ ոչ, նշեմ, որ կազմակերպությունը ՊՈԱԿ է, նաև խնդրում եմ, ո՞վ կարող է ինձ հուշել` որտեղից կարող եմ տվյալ վերցնել, թե որ ապրանքը որ հաշվով պետք է մուտքագրեմ: Շատ շատ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արագամաշ առարկայի մուտքագրում

  1. Հարգելի Վահե,
    մինչև 1 տարի ծառայման ժամկետ ունեցող առարկաները կոչվում են արագամաշ առարկաներ: Արագամաշ առարկան պսհեստից դուրս գրման պահից համարվում է ծախս`
    ԴՏ 213 ԿՏ 521 – ԱԱ-ի գնում և պահեստավորում
    ԴՏ 7135 ԿՏ 213- վարչական ծախսի ճանաչում, ԱԱ-ի դուրս գրում
    Եթե միջոցները չի վերահսկվում (օրինակ` արտադրական, արդյունաբերական ձեռնարկություններում գրասենյակային օգտագործման նպատակով ստացված թուղթը, հշվիչը, գրիչը և այլն) ձևակերպում ենք որպես վարչական ծախս, հակառակ դեպքում` հիմնական միջոց: Հիմնական միջոցներն էլ ըստ համապատասխան ծառայման ժամկետի պետք է ամորտիզացնել: Հարցեր առաջանան, գրեք:

  2. Եթե 50000 դրամից ցածր է գինը, ապա էական չի` ինչ հաշվով մուտք կանես, միևնույն է մեկ տարում կարող ես դուրս գրել:

  3. Եթե 50000 դրամից ցածր է գինը, ապա էական չի` ինչ հաշվով մուտք կանես, միևնույն է մեկ տարում կարող ես դուրս գրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *