Արդյո՞ք ԱՁ կարող է աշխատել արտոնագրային վճարով

Իննա.

Բարի օր, հարգելի հաշվապահներ:

Կարո՞ղ եք ասել` եթե ԱՁ-ն արագ սննդի կետ ունի շատ փոքր տարածքում (4քմ), կարո՞ղ է աշխատել արտոնագրային վճարով: Կանխավ շնորհակալ եմ:

1 մեկնաբանություն - “Արդյո՞ք ԱՁ կարող է աշխատել արտոնագրային վճարով

  1. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ`
    16. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալներն են` հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը, որն իր մեջ ներառում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը: Ընդ որում, հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը, քառակուսի մետրերով արտահայտված, պատրաստի խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման համար նախատեսված այն տարածքն է, որը ներառում է սպառողների կողմից պատրաստի խոհարարական արտադրանքի սպառման և հանրային սննդի գործունեության իրականացման վայրում նրանց ժամանցը կազմակերպելու համար նախատեսված տարածքները (մասնավորապես բեմահարթակների, պարահրապարակների, առանձնասենյակների և այլն):
    Բացօթյա վայրում հանրային սննդի գործունեություն իրականացնելու դեպքում սպասարկման ընդհանուր մակերես է համարվում՝
    – որևէ կերպ սահմանազատված (պատ, պարիսպ, ցանկապատ կամ համանման այլ ձևերով) տարածքի մակերեսը, կամ
    – ծայրամասային (եզրային) սեղանների, տաղավարների (բեսեդկա) կամ համանման ժամանակավոր այլ կառույցների (ներառյալ դրանցում մեկ կամ մի քանի սեղաններ ներառող), ինչպես նաև այլ օժանդակ կառույցների (խոհանոց, հաճախորդների ժամանցի համար նախատեսված կառույցների և այլն) եզրակետերով տարված առավելագույն շրջագծում ընդգրկվող տարածքի մակերեսը:
    Բացօթյա վայրում երկու և ավելի հարթակների (կառույցի հարկերի) վրա կամ միաժամանակ` սահմանազատված և չսահմանազատված տարածքներում հանրային սննդի գործունեություն իրականացնելու դեպքում` որպես սպասարկման սրահի մակերես ընդունվում է յուրաքանչյուր հարթակի համար բացօթյա վայրերի համար սույն կետում նշված կարգով որոշված մակերեսների հանրագումարը:
    17. Այն հարկ վճարողները, որոնք իրականացնում են խոհարարական արտադրանքի պատրաստում և չեն կազմակերպում դրանց սպառումը (չունեն համապատասխան սպասարկման սրահ), արտոնագրային վճար վճարող չեն հանդիսանում և գործունեության մասով հարկերը հաշվարկում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
    18. Այն հարկ վճարողները, որոնք իրականացնում են խոհարարական արտադրանքի պատրաստում և իրականացնում են պատրաստված խոհարարական արտադրանքի մի մասի սպառման կազմակերպում (համապատասխան սպասարկման սրահի միջոցով)` արտոնագրային վճար վճարող են հանդիսանում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման մասով, իսկ առանց սպառման կազմակերպման իրացված արտադրանքի մասով հարկերը հաշվարկում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *