Արդյո՞ք անկախ տարիքից պարտադիր պահվում է սոց. վճար

Hayk.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.07.2014-ից հետո, արդյո՞ք անկախ տարիքից պարտադիր սոց. վճար է պահվում: Նախապես շնորհակալ եմ:

3 մեկնաբանություն - “Արդյո՞ք անկախ տարիքից պարտադիր պահվում է սոց. վճար

  1. Ոչ, սոց. վճար չի պահվում, եթե աշխատողը հուլիսի 1-ի դրությամբ եղել է գրանցված աշխատող և ներկայացրել է սոց. վճարից հրաժարվելու դիմում:

  2. Սոցիալական վճար վճարողներ են համարվում
    1. 1974թ-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը
    2. Մինչև 1974թ-ը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում

    Անձը իրավունք ունի մինչև 2017թ-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հրաժարվելու սոց. վճար կատարելու պարտականությունից մինչև 2014թ-ի դեկտեմբերի 25-ը հարկային մարմնին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով: Սոց. վճարից չեն կարող հրաժարվել 1974թ-ի հունվարի 1-ից հետո ծնված պետական կառավարչական ապարատի ոչ առևտրային կազմակերպությունների վարձու աշխատողները, պետական ծառայողները:

  3. Հարգելի Հայկ, եթե 1974թ-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.07.2014-ից հետո, ապա սոց. վճար պարտադիր պահվում է:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *