Արդյո՞ք անհրաժեշտ է դրոշմանիշային վճարի համար հավելյալ վճարում կատարել

Margarit.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն 2020թ-ին ամեն ամիս վճարել է 11 000 դրամ սոց. ու դրոշմանիշային վճար, իսկ եռամսյակը մեկ նաև 5% շրջանառության հարկ։ Տարեկան շրջանառությունը մոտ 7 մլն։ Արդյո՞ք պետք է 2020թ-ի դրոշմանիշային վճարի համար հավելյալ վճարում կատարել, որքա՞ն և ե՞րբ է վերջնաժամկետը։ Կարո՞ղ եք, խնդրում եմ՝ նաև նշել ամսական որքա՞ն պետք է վճարել 2021թ-ին։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք անհրաժեշտ է դրոշմանիշային վճարի համար հավելյալ վճարում կատարել

  1. 2020թ-ին հավանաբար ամեն ամիս վճարել եք 11 000 դրամ որպես սոց.վճար 5000, դրոշմանիշային վճար 1000, շահութահարկ 5000, եռամսյակը մեկ նաև 5% շրջանառության հարկ: Այո պետք է 2020թ-ի դրոշմանիշային վճարի համար հավելյալ վճարում կատարել, մինչև ապրիլի 20-ը, որը մոտ 7 մլն տարեկան շրջանառության դեպքում կկազմի 102000-12000 դրամ կամ 90000 դրամ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *