Արդյո՞ք Ա/Ձ-ն պետք է ունենա առանձին հաշվեհամար

Անի.

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ԱՁ-ն պարտադիր պետք է ունենա առանձին հաշվեհամար, թե՞ կարող ենք օգտվել անձնական հաշվեհամարից
Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Արդյո՞ք Ա/Ձ-ն պետք է ունենա առանձին հաշվեհամար

  1. ԱՁ-ն ճիշտ է, որ ունենա առանձին հաշվեհամար, քանի որ անձնական հաշիվը դա անձնական է, իսկ ա/ձ-ինը դա ձեռնարկատիրական գործունեության հաշիվ է:

    0
  2. Ցանկալի է ունենալ բացված հաշիվ ԱՁ-ով, տվյալ ԱՁ-ին վերաբերվող գումարի մուտքերը և ելքերը երևալու համար, սակայն խնդիր չէ, եթե օգտվում եք անձնական հաշվեհամարից:

    0
  3. Սնձնական հաշվեհամարը չեք կարող օգտագործել Ա/Ձ-ի համար։ Հաշիվը բացեք Ա/Ձ-ի անունով, որտեղ հստակ կերևա ձեր շրջանառությունը։

    0
  4. Պարտադիր պետք է ունենա, անձնական հաշվեհամարի շրջանառությունը չեք կարող ներկայացնել որպես ԱՁ շրջանառություն:

    0
  5. Եթե փոխանցումները կատարեն ԱՁ անունով անձնական հաշվին , բանկը չի նստացնի գումարները, քանի որ անհամապատասխանություն կլինի:

    0
  6. Պարտադիր պետք է ունենա Ա/Ձ-ի հաշվեհամար, որպեսզի հստակ երևա Ձեր շրջանառությունը։

    0
  7. Ա/Ձ-ն պարտադիր պետք է ունենա առանձին բանկային հաշվի համար, քանի որ իր գործունեության շրջանառությունը հստակ պետք է առանձին լինի:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *