Արդյո՞ք գործուղումից վերադառնալուց հետո ներկայացվող հաշվետվությունն ունի ժամանակային սահմանափակում

Գայանե.

Բարև Ձեզ:
Կխնդրեի պատասխանել գործուղումից վերադառնալուց հետո ներկայացվող հաշվետվությունը և դրան հաջորդող վճարումը ժամանակային սահմանափակում ունե՞ն: Եթե այո, ապա տվյալ ժամանակահատվածը խախտելու համար ի՞նչ պատասխանատվություն է առաջանում:
Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք գործուղումից վերադառնալուց հետո ներկայացվող հաշվետվությունն ունի ժամանակային սահմանափակում

  1. Գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը:
    Տուգանքների մասին տվյալներ չկան:

  2. Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը:
    Գործուղման ծախսերի հատուցման գումարների վերջնահաշվարկը կատարվում է գործուղման փաստացի ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, փոխանակումը հաստատող փաստաթղթով սահմանված փոխարժեքով, այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում` վերջնահաշվարկի կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան, իսկ ծախսերը հաստատող փաստաթղթերն այլ տարադրամով ներկայացվելու դեպքում` տվյալ տարադրամի գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
    Տվյալ ժամանակահատվածը խախտելու համար կարող է կարգապահական պատասխանատվություն առաջանալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *