Արդյո՞ք կազմակերպությունները պետք է ունենան “Սպառողի անկյուն”

Mariam Khloyan.

Բարև Ձեզ:
Ես կցանկանայի իմանալ, թե սպասարկման յուրաքանչյուր կենտրոն պարտավոր չէ՞ ունենալ “Սպառողի անկյուն”, որտեղ պիտի նշվի ընկերության գտնվելու վայրը, հասցեն, ՀՎՀՀ, մատուցվող ծառայությունները, ցանկը: Օրենսդրությամբ սահմանված նման կարգ գույություն ունի՞:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք կազմակերպությունները պետք է ունենան “Սպառողի անկյուն”

  1. Իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում` համապատասխան ցուցանակների վրա) փակցնել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն` նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության տվյալ վայրի հասցեն և տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները):

    Նախատեսված տեղեկությունները չփակցնելու դեպքում առևտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է 50 հազար դրամի չափով տուգանք` յուրաքանչյուր հասցեում չփակցրած տեղեկության մասով, իսկ խախտումն արձանագրելուն հաջորդող մեկ տարվա ընթացքում նշված տեղեկությունները չփակցնելու կրկնական փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չփակցրած տեղեկության մասով` 100 հազար դրամի չափով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *